Մահմուդ Ահմադինեժադը հաջորդ շաբաթ կմեկնի Մոսկվա
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի գործադիր իշխանության ղեկավար Մահմուդ Ահմադինեժադը հաջորդ շաբաթ կմեկնի Մոսկվա: Այս մասին այսօր հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի մամլո քարտուղար Աբբաս Արաղչին:
Վերջինիս խոսքերով՝ Իրանի նախագահը ռուսական ղեկավարության հետ քննարկելու է տարածաշրջանայի ու միջազգային վերջին զարգացումները: Քննարկման հիմնական թեման կհանդիսանան Կենտրոնական Ասիայի ու Կովկասի տարածաշրջաններում տիրող իրավիճակը, ինչպես նաև Սիրիական հակամարտությունը:
Ավելի վաղ Ռուսաստանում Իրանի դեսպան Ռեզա Սաջադին հայտարարել էր, որ Ահմադինեժադը մասնակցելու է Գազ արտահանող երկրների գագաթաժողովին, որը Մոսկվայում անցկացվելու է հուլիսի 1-2-ին: