Բաժիններ՝

Իսրայելը Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի ստորաբաժանումներ է տեղակայել Ադրբեջանում. CNN

Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ընթացքում էլիտար զորքեր և հետախուզական ստորաբաժանումներ է տեղակայել Ադրբեջանում՝ Մերձավոր Արևելքում ստեղծված գաղտնի կայանների ցանցի շրջանակներում, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներին։

Իսրայելական հատուկջոկատայիններն ու Մոսադի անձնակազմը գործել են Իրանի սահմանից ընդամենը 100 կմ հեռավորության վրա՝ իրականացնելով հետախուզական առաքելություններ և ԱԹՍ-ների կառավարում։

Այդ վայրում տեղակայվել են նաև հատուկ դիվերսիոն ստորաբաժանումներ, որոնք իրականացրել են հետախուզական աշխատանքներ և անօդաչու թռչող սարքերի գործողություններ, ինչը Իսրայելին արժեքավոր հնարավորություններ է տվել պատերազմի ընթացքում տեսնելու Իրանի հյուսիսային հատվածի մասին։

Ըստ աղբյուրներից մեկի՝ ադրբեջանական գործողությանը մասնակցել են մի քանի տասնյակ զինծառայողներ, այդ թվում՝ Իսրայելի հատուկ գործողության ուժերի, նրա էլիտար մարտական և փրկարարական ուժերի զինծառայողներ ուղղաթիռներով, ինչպես նաև Մոսադի աշխատակիցներ:

ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատունը կտրուկ հերքել է այս լուրերը՝ հայտարարելով, որ իրենց տարածքը երրորդ երկրների դեմ երբեք չի օգտագործվել։

Ըստ CNN-ի՝ Ադրբեջանից բացի, Իսրայելը գաղտնի ռազմական հենակետեր է ունեցել նաև Իրաքում, Արաբական Միացյալ Էմիրություններում (ուր տեղակայվել է «Երկաթե գմբեթ» համակարգը) և Սոմալիլենդում, ինչը թույլ է տվել իսրայելական ուժերին շրջափակել Իրանի սահմանները բոլոր կողմերից։

Աղբյուրի համաձայն՝ հենց Ադրբեջանից է կազմակերպվել մարտի 4-ին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետախուզության պետի սպանությունը, որին հաջորդել էին իրանական պատասխան դրոնների հարվածները Նախիջևանի օդանավակայանին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930