Հայաստանի վերաբերյալ որոշումները կախված կլինեն այդ երկրում կայանալիք ընտրությունների արդյունքից. Օվերչուկ
«Ռուսաստանը չի աջակցի Երևանին ո՛չ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում, ո՛չ էլ երկկողմ համաձայնագրերի շրջանակներում, եթե երկիրը որոշի շարունակել իր մերձեցումը Եվրամիության հետ։ Հետագա որոշումները, ի թիվս այլ բաների, կախված կլինեն Հայաստանում կայանալիք ընտրությունների արդյունքից»:
Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Մենք չենք կարող ֆինանսական աջակցություն ցուցաբերել երկրին, որն իր ապագան տեսնում է Ռուսաստանի դեմ պատերազմի պատրաստվող Եվրամիությունում։ Ինչո՞ւ պետք է աջակցություն ցուցաբերենք նման երկրին։ Մենք փող ենք տալու նրանց, ովքեր վաղը գուցե մեր դե՞մ կռվեն»,- ընդգծել է Օվերչուկը։
ՌԴ փոխվարչապետը հիշեցրել է, որ Ռուսաստանը դեռևս պահպանում է իր պարտավորությունները Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ շրջանակներում, սակայն դրանք կարող են վերանայվել, եթե չմտափոխվի որոշի շարժվել դեպի Եվրամիություն։

