Բաժիններ՝

Մակրոնը հայտարարել է Ռուսաստանից ուղևորվող լցանավի կալանման մասին

Ֆրանսիայի ռազմածովային ուժերը Մեծ Բրիտանիայի և մյուս գործընկերների աջակցությամբ Ատլանտյան օվկիանոսում կալանել են Ռուսաստանից ուղևորվող լցանավը, որը գտնվում է պատժամիջոցների ներքո։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Երեկ առավոտյան Ֆրանսիայի ռազմածովային ուժերը կալանել են Ռուսաստանից ուղևորվող Tagor հերթական նավթատար լցանավը, որը գտնվում է միջազգային պատժամիջոցների տակ: Գործողությունն իրականացվել է Ատլանտյան օվկիանոսում՝ միջազգային ջրերում, մի շարք գործընկերների, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի աջակցությամբ՝ ծովային իրավունքի խիստ պահպանմամբ», – գրել է Ֆրանսիայի ղեկավարը X-ում:

Նա անընդունելի է համարել նավերի կողմից միջազգային պատժամիջոցների շրջանցումը, ինչպես նաև «ավելի քան 4 տարի Ուկրաինայի դեմ Ռուսաստանի մղած պատերազմի ֆինանսավորումը»։

«Այս նավերը, որոնք չեն պահպանում ծովային նավարկության ամենահիմնական կանոնները, նաև սպառնալիք են ներկայացնում շրջակա միջավայրի և բոլորի անվտանգության համար»,- գրել է Ֆրանսիայի նախագահը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930