Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞, թե՞ Հայաստան, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների միջև. Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե Հայաստա՞ն։

Հունիսի 7-ին մենք ընտրություն են կատարելու այս չորս սցենարների միջև։

Եվ այդ ընտրությունը լինելու է ճակատագրական և երկարաժամկետ։

Երկար կարելի էր գրել, բայց կարճ ասեմ:

Մենք ազգովի ունենք ընդամենը 4 սցենար:

1. «Տյումեն» – կամ մարդա մի տեղ գաղթելու ենք, անհույս ապագայի կամ սոցիալական պատճառնեռով, ու ժամանակի մեջ կորենք անհետ:

2. «Կիլիկիա» – կամ գաղթելով, կուտակվելու ենք այլ վայրում՝ Հայաստան վերակերտելու բուռն ցանկությամբ ու… հետո կորենք:

3. «list.am» – կամ սեփական երկրում տնվոր ենք մնալու, վճարելով թուրքի գեոպոլիտիկ “կոմունալները” ու էլի կորենք։

4. ՀԱՅԱՍՏԱՆ – կամ տեր ենք լինելու մեր երկրին:

Հիշեք, որ ընտրելու եք նաև ձեր դեռևս չծնված երեխաների և թոռների փոխարեն և համար։

Գնա՛, որ գնա՛ն»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031