Սա գործարք էր՝ իշխանություն՝ Սյունիքի դիմաց. 2021-ին Պուտինի նկարի առաջ էր մոմ վառում, հիմա՝ Թրամփի. ինչ էր Հայաստան գալիս Ռուբիոն ինքնաթիռից խոսել Լավրովի հետ. Սուրեն Սուրենյանց

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի 6-րդ համարը զբաղեցնող Սուրեն Սուրենյանցն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Այսօրվա զորահանդեսը նախընտրական դեկորացիա է: Առնվազն տարակուսելի է նման զորահանդեսի անցկացումը, երբ պարտվածի, նվաստացածի, Ալիևի վասալի կարգավիճակից երկիրը դուրս չես բերել: Սա թույլատրված զորահանդես է: Սա բեմականացված միջոցառումն էր, որի նպատակը մի քանի քվե իր օգտին ավելացնելն է: Հիշում եք, չէ՞, որ Փաշինյանն ասում էր՝ արտաքին գործընկերներին համոզել եմ, որ զորահանդեսը չդիտեն ռազմատենչություն: Եթե ընտրությունները լինեին սեպտեմբերի 23-ին, զորահանդեսը կաներ սեպտեմբերի 21-ին: Էլի ամեն ինչ հասկանալի կլիներ, եթե գռեհիկ ոճաբանությամբ հակադրության մեջ այս պարտված, ողնաշարը կոտրված բանակը չդրվեր մեր՝ մինչև 2020թ. ունեցած հաղթական բանակի հետ: Արդեն իսկ բարոյականության խնդիր է ռազմագերիներ ունենալու պարագայում զորահանդես անելը, մանավանդ, որ նրանց շարքում գեներալներ կան, որոնք մեծ դեր ունեն մեր Զինված ուժերի կայացման գործում:
  • Աբսուրդ է, չէ՞, որ բանակում բանակային հանցագործություն կատարած մեկը ղեկավարում է պաշտպանական գերատեսչությունը: Սա ծաղր էլ չէ, չգիտեմ՝ ինչ է:

Կարդացեք նաև

  • Գլխավոր շտաբի պետը ողորմելի թափթփուկ է, որովհետև եթե արցախցին համակերպվում ու աշխատում է Արցախը հանձնած Նիկոլ Փաշինյանի հետ, ինձ համար նա գոյություն չունի: Նման գորշ, միջակություն ԳՇ պետ մենք չենք ունեցել: Նիկոլական արցախցին զզվելի բան է: 
  • Թրամփը հաստատուն տեմպերով նիկոլացման ճամփին է գտնվում: Համաշխարհային հանրության, լուրջ մարդկանց աչքերում մի Նիկոլ էլ Թրամփն է՝ իր ցեղասպան, խելագար քաղաքականությամբ: Թրամփի՝ այսօր ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի գրած տեքստում որևէ խոսք չկա Հայաստանին տրված անվտանգության երաշխիքների մասին: Ըստ այդ տեքստի՝ TRIPP-ը Հայաստանի մասին չէ: Այս տեքստից տպավորություն ստացա, որ գործ ունենք «Իշխանություն՝ Սյունիքի դիմաց» գործարքի հետ:
  • Եթե ամերիկյան վարչակազմը շատ վստահ լիներ Նիկոլ Փաշինյանի վերընտրության հարցում, կհամբերեին, ընտրություններից հետո, հանդիսավոր պայմաններում, ոչ տրանզիտային իրավիճակում կստորագրեին այդ փաստաթուղթը: Շատ են խոսում «գույք՝ պարտքի դիմաց» գործարքի մասին, հիմա սա գործարք է՝ «իշխանություն՝ Սյունիքի դիմաց»: Կարո՞ղ է հետո պարզվել, որ Ռուբիո-Միրզոյան 40 րոպեանոց հանդիպման ժամանակ Իրանի հետ կապված երաշխիքներ էլ է ստացել ամերիկյան կողմը: Բա էնքան անհաշվենկատ լինես, որ Իրանի շուրջ զարգացող իրադարձությունների համատեքստում քո քոսոտ իշխանությունը պահելու համար երկիրն աշխարհաքաղաքական մանրադրամի վերածե՞ս: Բա էսօր Թրամփի ծրագրերի մեջ տեղավորվելը նշանակում է, որ դու ավտոմատ դառնում ես հակաիրանական գործոն:
  • Իրանական հակամարտության ամենահնարավոր երկու լուծումների դեպքում էլ TRIPP-ն իրականություն չի դառնա: Իսրայելի հաղթանակի դեպքում իմաստ չի ունենալու, Իրանի հաղթանակի դեպքում, եթե իրավիճակը մնա այսպես, Իրանը թույլ չի տալու:
  • Միակ երկիրը, որ ԱՄՆ-Իսրայել-Իրան պատերազմի ժամանակ չի թիրախավորվել Իրանի կողմից, Հայաստանն է, բայց ոչ թե Նիկոլ Փաշինյանի սիրուն աչքերի համար, այլ՝ որովհետև Հայաստանում ռուսական ռազմական ներկայություն կա: 
  • Նիկոլ Փաշինյանը մեզ հասցրել է մի տեղ, որ այլևս մեզնից ոչինչ կախված չէ: Փաշինյանն ականապատել է նոր իշխանության գործունեության դաշտը: Ոչ մի նոր իշխանություն չի կարող հետ կանգնել Հայաստանի ստանձնած պայմանավորվածություններից: Ուղղակի կարող է բարեբախտություն լինել, որ Ռուսաստան-ԱՄՆ-ը կարողանան պայմանավորվել նաև մեր հարցերում ու կարողանան կառավարել մեր ռիսկերը: Երևան այցելելուց առաջ Ռուբիոն ինքնաթիռի մեջ տևական հեռախոսազրույց է ունեցել Լավրովի հետ. բնականաբար, չէին կարող Հայաստանի մասին չխոսել: Մյուս հույսն այն է, որ այս պայմաններում TRIPP-ը չի կարող իմպլեմենտացվել. Իրանը թույլ չի տա:
  • Ընդդիմադիր ուժերին ռևիզիոնիստի պիտակ են ուզում կպցնել: Ես չեմ հիշում մի ընտրություն, որ էս կարգի սանձարձակ արտաքին միջամտություն լինի: Բայց մեր հանրությանն ուզում եմ ասել՝ ում Թրամփն աջակցել է, ձախողվել է: Հիշեք՝ Հունգարիայում Օրբանին աջակցեցին, պարտվեց: Նախորդ ընտրությունների ժամանակ՝ 2021 թվին, Նիկոլը Պուտինի նկարի առաջ մոմ վառելով է ընտրվել, հիմա՝ Թրամփի: Սա է այս մարդու բարոյականությունը:

  • Ռուսաստանը չափազանց մեծացնում է ստավկեքը՝ Նիկոլ Փաշինյանին զրկելով մանևրելու հնարավորությունից:
  • Տո ա՛ յ լուզեր, էդ ի՞նչ փողերից ես խոսում, ի՞նչ տրիլիոններից ես խոսում: Բա որ էդքան հարուստ ես, 8 միլիարդ պարտքը ժողովրդի վզին ինչի՞ ես դրել: Սա կազինոյի հոգեբանությամբ է ապրում: Էնքան պարտք կվերցնի, մինչև վերջում Հայաստանը կտա: 
  • Եթե գազը թանկանա, պետությունը կկանգնի տնտեսական կոլապսի առաջ, որովհետև մեր տնտեսական բարեկեցության փուչիկի կարևորագույն բաղադրիչն էժան գազն է: Գազը Հայաստանում համակարգաստեղծ գործոն է: Շղթայական կերպով ամեն ինչ թանկանալու է: Պետությունը պարզապես կկանգնի:
  • Այս ընտրություններում Նիկոլ Փաշինյանը դասական բանդիտ է դարձել. ամեն օր արթնանում է ու խոսում ինչ-որ բան խլելու մասին: Սեփականության իրավունքը բոլոր նորմալ երկրներում սահմանադրական իմպերատիվ պահանջ է: Եթե դու դրան կպար, վե՛րջ: Գործ ունենք «Նիկոլը և 40 ավազակները» ավազակախմբի սցենարի հետ:
  • Երբ իրեն պետք է, որ հասարակության առաջ ներկայանա բոմժի կարգավիճակով, ասում է՝ ես պերաշկի ուտող տղա եմ: Եթե դրան հավատացող կա, ուրեմն այդքան մարդ դեմ է Հայաստանի անկախությանը:
  • Սա այն դեպքն է, երբ հոգեկան անհավասարակշռություն ունեցող մարդիկ իրար ձգում են: Նիկոլի Հայաստանը հակապետականության մաստեր կլաս է: Սահակաշվիլու Վրաստանն ամենահայկական պետությունն է եղել, որովհետև Սահակաշվիլին Վրաստանում թուրք-ադրբեջանական գործոնն ամենաուժեղացրած գործիչն է: Սահակաշվիլու Վրաստանն այն մասին է, թե ինչպիսին չպիտի լինի Հայաստանը: Դրա համար էլ աջակցում է Հայաստանին: Սահակաշվիլին լավ օրինակ է այն բանի, թե ոնց կարող են արևմտյան էլիտաները մեկին օգտագործել ու դեն շպրտել: Սահակաշվիլու խորհուրդներով առաջնորդվելու դեպքում Նիկոլ Փաշինյանը կհայտնվի Սահակաշվիլու վիճակում, իսկ Հայաստանը՝ գոյաբանական խնդրի առաջ:
  • Կարևորն այն չէ, թե ինչ է Նիկոլ Փաշինյանը մտածում հայ-ռուսական հարաբերությունների մասին, կարևորն այն է, թե ինչ են այդ մասին մտածում այնտեղ: Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը շատ նման են գործի վրա բռնված այն կանանց ու տղամարդկանց, ովքեր գործի վրա բռնվում են, ասում են՝ բաժանվում ենք, պատասխանում են՝ չենք ուզում բաժանվել: Հենց սրանք ասում են՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու որոշման պահը դեռ չի եկել, ուրեմն այնտեղ արդեն որոշել են:

  • Ադրբեջանցիների՝ Հայաստան գալու, «Արևմտյան Ադրբեջանի» թեման Ալիևը փորձում է դարձնել միջազգային օրակարգի մաս:
  • Փաշինյանի կիրթ և կառուցողական ընկեր Ալիևն ասում է՝ խաղաղությունը դատարկ թուղթ չէ, որ ստորագրես, ու այն հաստատվի: Բաքվում իշխանության ղեկին նստած է մեկը, ով շատ լավ է հասկանում միջազգային հարաբերություններից:
  • Իշխանամերձ շրջանակները գեներացնում են այն միտքը, որ քրեական հետապնդման գործիք ստեղծվի այն ընդդիմադիրների դեմ, ովքեր կխոսեն ադրբեջանցիների՝ Հայաստան գալու մասին: Սպառնում են գործ հարուցել 297 հոդվածով: Դա Քրեական օրենսգրքի այն հոդվածն է, որով կալանավորվեց ու հետո դատարանում մահացավ Արմեն Գրիգորյանը՝ ներազգային ատելություն տարածելու համար:
  • Եթե Սահմանադրությունն Ադրբեջանի պահանջով փոխվի, դրանից հետո առաջ են գալու անկլավների, ադրբեջանցիներին այստեղ բնակեցնելու, նրանց իրավունքներն օրենսդրական մեխանիզմներով ամրապնդելու՝ ադրբեջանական պահանջները: Ես վերջերս եղել եմ Տիգրանաշենում, որը Փաշինյանը հանձնելու է: Դպրոցը փակում են այդ գյուղի, բնակչությունն էլ հեռանում է: Արծվաշենի մասին են խոսում: Դա այն ստրատեգիական նշանակությունը չունի մեզ համար, ինչ Տիգրանաշենն ու Տավուշի 3 գյուղերը, որոնք կորցնելով՝ մենք շրջափակման մեջ կհայտնվենք:
  • Ես, Անդրանիկ Մանուկյանը, Արարատ Զուրաբյանը, Քոքոբելյանն այնտեղ ենք եղել, երբ Նիկոլը վախից մտել էր սեղանի տակ, երբ մտածում էր, որ կարող է տեսնել Ծառուկյանի շողքը: Գագիկ Ծառուկյանի մասին էս լկտի բառապաշարի համար ինքը պատասխան է տալու: Թող ինքն իր ապագայի մասին մտածի, որ հաստատ որձի հետ է անցկացնելու՝ Նաիրի Հունանյանի խցում:
  • Ըստ էության մոլդովական սցենարն ամբողջ ծավալով ներդրված է Հայաստանում: Դեռևս ականատես չենք եղել կուսակցությունների ֆիլտրմանը, կասկած չունեմ, դա էլ կտեսնենք: Երբ Նիկոլ Փաշինյանը տեսավ՝ նորմալ քարոզարշավը քվե չի բերում, իրեն խորհուրդ տվեցին բոլոր ազդեցիկ կուսակցություններին դնել մի զմբյուղում, անունն էլ դնել՝ Պատերազմի եռագլուխ կուսակցություն: Բայց սա էլ չաշխատեց: Նիկոլ Փաշինյանի նյարդայնությունը դրանից եղավ: Հիմա իր կուրատորները նրան ամենասխալ խորհուրդն են տալիս՝ ֆիլտրել առաջատար կուսակցություններից առնվազն մեկին: Բայց սա անշրջելի ճակատագրական սխալ կլինի նրա համար, որովհետև ում էլ հանի, նրա էլեկտորատը չի գնալու, տանը նստի, այլ գնալու է, իր ձայնը տա դաշտում եղած ընդդիմադիր ուժերից որևէ մեկին, բացի դա, դա ստեղծելու է հեղափոխական իրավիճակ:
  • Հունիսի 7-ը Նիկոլ Փաշինյանի համար անցնցում հեռանալու վերջին շանսն է. դրանից հետո նրան այդ շանսն այլևս չի տրվելու: Եթե գժություններով իշխանություն պահի, լինելու է շատ կարճատև: 2026-ը Նիկոլ Փաշինյանի իշխանության վերջին տարին է լինելու: Ընդդդիմությունն, իհարկե, պատրաստ է փողոցային պայքարին: Եթե հունիսի 7-ին Փաշինյանը գնա տոտալ կեղծիքների, միանշանակ ասում եմ՝ կստանա հեղափոխություն: Ընդդիմությունը տուն չի գնալու. Այդ հույսը թող իշխանությունը չունենա: Մոլդովական սցենարի դեպքում Նիկոլ Փաշինյանը ստանալու է հայկական հեղափոխություն:
  • Կա տեղեկություն, որ զորահանդեսից հետո Փաշինյանը զինտեխնիկան թողնելու է Հրապարակում՝ օգտագործելու անհրաժեշտության դեպքում հանրության դեմ: Անտեր գույքի պես 3 օր այդ տեխնիկան լցված էր ստադիոնից դեպի Հաղթանակ կամուրջ բերող հատվածում: Թող գնային, տեսնեին: Ուրեմն էնքան պիտանելիություն չունի այդ սպառազինությունը, որ հնարավոր լրտեսների համար կարևորություն չունի:
  • Փաշինյանի ամենամեծ ստորություններից մեկը մեր ազգի համար կարևորագույն նշանակություն ունեցող երկու սիմվոլների՝ Արարատի ու Արագածի հակադրությունն է:
  • Եթե այսօրվա ստատուս-քվոն պահպանվի, Իրանն իր քթի տակ, իր սահմանի երկայնքով չի հանդուրժելու ամերիկյան ենթակառուցվածքների ստեղծում: ՔՊ-ական անգրագետներին խորհուրդ կտամ լսել Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկի հարցազրույցը ՏԱՍՍ-ին, ուր հայտարարել էր, որ Ռուսաստանն ու Իրանը թույլ չեն տալու Թուրքմենչայի պայմանագրով նախատեսված ստատուս-քվոյի փլուզումը:

  • Թրամփը բիզնես հոտառություն ունեցող մարդ է: Նա իր հասանելիքը ստանում է, ինչից հետո լվանում է ձեռքերը: Այդպես եղավ Ուկրաինայի պարագայում, այդպես է լինելու Հայաստանի պարագայում: Այս պարագայում եթե Փաշինյանը վերընտրվեց, Հայաստանը դառնալու է Լիբանան՝ արտաքին քաղաքական կոնսորցիում, ուր փայ ունեն բազմաթիվ երկրներ, և երբ այդ փայի շուրջ համաձայնության չեն կարողանում գան, քաղաքացիական պատերազմ է սկսվում: Իսկ Նիկոլ Փաշինյանը 2019թ.-ից պատերազմի հոմանիշն է: 

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031