Պատերազմ Իրանում. Թուրքիան դեմ է. Անկարան չի ցանկանում կիսել Իրանի դեմ Վաշինգտոնի և Արևմտյան Երուսաղեմի ագրեսիայի պատասխանատվությունը

Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայից հետո նրա արևմտյան հարևան, ՆԱՏՕ-ի անդամ և պատմական մրցակից Թուրքիան ցույց տվեց խաղաղասիրության և խաղաղապահության հրաշքներ:

Թուրքիայի առաջնորդ Էրդողանը հաշտարար տոնայնությամբ հայտարարություններ էր անում, իսկ Անկարայի կողմից լիազորված մյուս անձինք շրջում էին տարածաշրջանի երկրներով՝ համոզելով Պարսից ծոցի միապետություններին չներքաշվել հակամարտության մեջ կամ նվազագույնի հասցնել իրենց ներգրավվածությունը դրանում։

«Մեր ժողովրդի համար գոյություն չունեն «թուրք», «քուրդ», «արաբ», «շիա» կամ «սուննի» հասկացությունները, այլ կան պարզապես մարդիկ: Մենք ունենք միայն մեկ կրոն՝ իսլամը»,- դեռևս պատերազմի առաջին օրերին հայտարարել է Էրդողանը: Նա նաև հավելել է՝ Իրանի դեմ պատերազմը «չի նպաստում համաշխարհային խաղաղությանը», այլ, ընդհակառակը, «խաթարում է այն, ստեղծում դժվարություններ և խորացնում իրավիճակը»:

Թեև դիտորդները լավ հիշում են Էրդողանի «բուսակերական» գիծը Սիրիայում, Լիբիայում, Հարավային Կովկասում և այլուր՝ կախված Օսմանյան կայսրության ժառանգորդների կարողություններից։ Ի դեպ, Սիրիայում՝ 2011 թվականից, իսկ հետո՝ 2020 թվականից՝ Ղարաբաղում, թուրքերը մտել են ուղղակի բախման մեջ, հիմնականում՝ Իրանի և նրա ազդեցության հետ։ Էլ չասած «փափուկ ուժի» մասին, թուրքական իշխանությունների թույլտվությամբ, ակտիվ գործունեություն էր ծավալում հետխորհրդային տարածքում՝ թյուրքական և մուսուլմանական «եղբայրների» փնտրտուքներում։ Կարճ ասած՝ քաղաքականության մեջ հեզությունը թուրքերի մասին չէ։

Ոչ միայն դա, Իրանի դեպքում Թուրքիայի «զուսպ» մոտեցումը կտրուկ հակադրվում է 2026-ի գարնանն իրանական բալիստիկ հրթիռների բազմիցս հասցված հարվածներին, հանրապետության տարածքում, ինչպես նաև Պարսից ծոցի միապետությունների քաղաքականությանը: Վերջիններս, Թեև 20-րդ դարի 50-ական թվականներից ՆԱՏՕ-ի անդամ չեն, ինչպես Անկարան, այնուամենայնիվ,  ակտիվորեն լոգիստիկ և այլ բնույթի աջակցություն են ցուցաբերել ԱՄՆ-ին։ Թվում էր, թե Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն անում էին՝ եթե ոչ ամեն ինչ, ապա շատ բան՝ Սպիտակ տանը և, ավելի լայն իմաստով, հավաքական Արևմուտքին պիտանի լինելու համար։ Մինչդեռ Թուրքիան նույնիսկ չփորձեց օգտվել պահից, որպեսզի Իրանի հարցում «օգնության» հաշվին կարգավորի ԱՄՆ-ի հետ արդեն 20 տարի խարխլված հարաբերությունները։

Ընդհակառակը, թուրքական կողմն ընդգծել է Իրանի ներքին գործերին օտարերկրյա, արտատարածաշրջանային միջամտության անթույլատրելիությունը։ Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Իբրահիմ Քալընը հայտարարել է՝ ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի միջև պատերազմը ճանապարհ է հարթում դեպի տարածաշրջանային պառակտում՝ խորը և երկարաժամկետ հետևանքներով: Մասնավորապես, Թուրքիայի գլխավոր հատուկ ծառայությունը զարգացնում է իր շեֆի՝ Էրդողանի հռետորաբանությունը. «փորձեր են արվում թուրքերի, քրդերի, արաբների և պարսիկների միջև հակամարտության գիծ հաստատել, որը կարող է տևել տասնամյակներ»:

Ի դեպ, ինչ վերաբերում է հերթական «եղբայրների» «աջակցության» հողի վրա թուրքական միջամտությանը, ապա հիպոթետիկորեն հենց Իրանի պարագայում դա կդիտվեր տրամաբանական կամ սպասելի։ Այսպես կոչված՝ «Հարավային Ադրբեջանում»՝ Իրանի հյուսիսում, ըստ տարբեր գնահատականների, բնակվում է 12-ից մինչև 23 միլիոն ադրբեջանցի, այսինքն՝ թյուրքեր։ Հենց այն թյուրքերը, որոնց նկատմամբ Թուրքիան առանձին վայրերում հավակնոտ կերպով հովանավորչություն է ցուցաբերում։

 Սակայն, կարծես թե, էթնիկ մտերմության այս գործոնն էլ այս անգամ Անկարայի կողմից չի գնահատվում՝ որպես հարևան պետություն ներխուժելու կամ միջամտելու բավարար պատճառ։ Համենայնդեպս, քանի դեռ Թուրքիան չի օգտվել իրանցի որոշ ադրբեջանցիների կողմից Անկարային հավատարմության հրապարակային արտահայտություններից։ Հանրաքվե անցկացնել պաշտոնապես չի առաջարկում։ Եվ սա այն պարագայում, երբ դեռևս 2025 թվականի ամռանը՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի «Հնգօրյա պատերազմի» ընթացքում, թուրքական հեռուստատեսությամբ լրջորեն քննարկում էին. «Ի՞նչ պետք է անենք և ի՞նչ ենք անելու, եթե վաղը մեզ օգնության կանչեն իրանցի ադրբեջանցիները»։

Այժմ, երբ Թուրքիայի սահմանների մոտ իրավիճակը լրջորեն թեժանում է, թուրքերը կտրականապես հերքում են արևմտյան լրատվամիջոցներում Իրանի ներքին գործերին ներխուժելու կամ միջամտելու ծրագրերի մասին ցանկացած լուրեր կամ ենթադրություններ: Եվ թվում է, թե այս կոնկրետ դեպքում թուրքական «ոչ»-ին կարելի է հավատալ: Կամ առնվազն նման հավանականություն ենթադրել:

Սկսենք ԱՄՆ-ի հանդեպ Թուրքիայի անվստահության խորքից։ Չէ՞ որ ակնհայտ է՝ Իրանում ամերիկյան խաղի մեջ ներգրավվելն իմաստ կունենար միայն վստահելի հարաբերությունների դեպքում։ Չափազանց մեծ են հեղինակության կորստի ռիսկերը, որպեսզի կայականորեն օգնեն ամերիկացի եկվորներին, որոնց թուրք բնակիչներն անվանում են «խաչակիրներ»։ Բայց անդրադառնանք նախապատմությանը։

Այնպես է ստացվել, որ ԽՍՀՄ փլուզումից հետո ամերիկացիները, ինչպես նաև եվրոպացիները, Թուրքիայի կարիքն այլևս այդքան էլ չունեն։ Արևմտյան առաջադեմ զենքը նրանց չի մատակարարվում, մինչդեռ այն մատակարարվում է տարածաշրջանում Թուրքիայի մրցակիցներին՝ Հունաստանին, Իսրայելին։ Կրիտիկական նշանակություն ունեցող ռազմական ոլորտներում համատեղ նախագծերն ավելի ու ավելի քիչ են։ Ամերիկա-թուրքական սիմբիոզը կարծես թե ԱՄՆ-ի համար դարձել է ոչ ակտուալ, տեղ-տեղ՝ ծանրաբեռնված։ Հանրապետությունը միայն անվանապես ՆԱՏՕ-ի ֆորպոստն է, որտեղ դեռևս պահպանում են սովորութային ծեսերը և երբեմն խաղում «դաշնակցություն»։

Իհարկե, թուրքերն էլ են ձևանալու վարպետներ։ Տեսականորեն նրանք պետք է անցկացնեին ՆԱՏՕ-ի հետ համակարգված ռազմաքաղաքական գիծ, առաջ տանեին Դաշինքի շահերը։  Գործնականում, ինչպես ամերիկացիները, թուրքերը հետապնդում են իրենց սեփական գիծն Արևելյան Միջերկրական ծովում և հարակից տարածաշրջաններում։ Ստեղծում են Անկարայի կողմից վերահսկվող տարածաշրջանային և միջտարածաշրջանային դաշինքների համակարգեր, տարածաշրջանները խճճում են Թուրքիայի կողմից վերահսկվող փոխհարաբերությունների, շահերի և պայմանավորվածությունների ցանցով։

Հանուն արդարության պետք է նշել՝ ԱՄՆ-ը նույնպես քիչ բան չի արել Թուրքիային Արևմուտքից և նրա շահերից տարանջատելու համար: 2000-ականների սկզբին ամերիկացիների ներխուժումը Իրաք և Աֆղանստան այստեղ դարձավ «առաջին ծիծեռնակը»։

Իրենց «ցուլը ճենապակու խանութում» գործողություններով Միացյալ Նահանգները խախտեցին մուսուլմանական աշխարհում փխրուն հավասարակշռությունը: Նրանք հարևան Իրաքում իշխանության բերեցին թուրքերի համար օտար շիաներին՝ թուրքերին գաղափարապես մոտ սուննիների փոխարեն: Սա այնուհետև բացասական ազդեցություն ունեցավ «Արաբական գարնան» ժամանակ, երբ թուրքական ներքին անվտանգությանը սկսեցին լրջորեն սպառնալ շիաների հանդեպ ատելության հողի վրա հզորացած ԻՊ սուննի արմատականները, որոնք նույնիսկ Էրդողանին ու նրա կուսակցությանը համարում էին ուխտադրուժներ։

Բայց թուրք-ամերիկյան բարեկամության ամրության համար ամենավատն այլ էր։  2003-ին ԱՄՆ-ի ներխուժումն Իրաք, իսկ հետո՝ 2014-ին, միջամտությունը Սիրիա հանգեցրեց Իրաքի և Սիրիայի քրդերի ոգևորությանը։ Նրանցից ոմանք հավատացին, որ կարելի է կառուցել կամ մի քանիսը, կամ մեկը բոլորի համար քրդական պետություն՝ Քուրդիստան։ Եվ ամեն ինչ, ինչպես ասում են, «ոչինչ» կհամարվեր, եթե Թուրքիայում չբնակվեր սեփական բազմամիլիոնանոց քրդական փոքրամասնությունը։ Իրաքում և Սիրիայում ԱՄՆ-ի աջակցությամբ նման անջատողական օրինակը չէր կարող չընկալվել թուրքերի կողմից՝ որպես իրենց անվտանգության սպառնալիք։ Եղել են նաև այլ փորձություններ, որոնք ճակատագրական են եղել թուրք-ամերիկյան փոխվստահության համար։

2016-ին հեղաշրջման փորձը ճնշելու խորապատկերին թուրքական իշխանությունները մեղադրեցին ԱՄՆ-ին խռովարարներին աջակցելու մեջ: Այն, որ հենց Ինջիրլիքի ռազմակայանում, որտեղ թուրք զինվորականների հետ կողք կողքի բնակվել են նաև ամերիկացի գործընկերները, հեղաշրջման նախապատրաստություն էր ընթանում։ Սակայն, չնայած Վաշինգտոնի հասցեին Անկարայի համառ պահանջներին՝ արտահանձնել արյունալի իրադարձությունների ենթադրյալ կազմակերպիչ Ֆեթուլլահ Գյուլենին, որն այդ ժամանակ բնակվում էր Փենսիլվանիայում, փաստացի միայն մահը բաժանեց Գյուլենին Միացյալ Նահանգներից։

Դա չեն մոռացել Թուրքիայում։ Սա Թուրքիայում չեն մոռացել, ինչպես, ի դեպ, և շատ այլ բաներ։ Օրինակ՝ տարբեր պատրվակներով թուրքերին ամերիկյան «Patriot» ՀՕՊ համակարգեր տրամադրելուց Վաշինգտոնի հրաժարվելը։ Ի դեպ, ռուսական Ս-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգերի գնումն էլ դարձավ յուրօրինակ թուրքական պատասխան ամերիկացիների անբարյացակամությանը։

Իհարկե, մինչ այժմ չլուծված հակասությունների այս մասշտաբով, երբ Թրամփը և նրա նախորդները փորձում էին հրապարակայնորեն նվաստացնել Էրդողանին, ստիպելով վերջինիս բառացիորեն «F-35» կործանիչներ և «Patriot» մուրալ Սպիտակ տնից՝ հանուն Ամերիկայի Իրանում միջնորդելու համար, թուրքերն այդ քայլին չեն գնա։ Այո, Թուրքիան հարուստ երկիր չէ, բայց նրա մոտ ինքնահարգանքի պակաս չի նկատել։ Եվ թուրքերը միշտ գիտեն հաշվել:

Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ցանկացած ապագա գործողությանը դիմադրելու ուշադրության արժանի երկրորդ պատճառը տնտեսական հարթությունում է։ 2024 թվականի գարնանից Թուրքիան և Իրաքն իրականացնում են (ավելի ստույգ՝ փորձում են իրականացնել) Պարսից ծոցից դեպի Եվրոպա ձգվող «Զարգացման ուղի» ցամաքային տրանսպորտային միջանցքը (1200 կմ)։ Նպատակն է Իրաքի Ֆաո նավահանգստից ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտով ապահովել անխափան փոխադրումներ դեպի Եվրոպայի յուրաքանչյուր երկիր։ Նավերից բեռների ընդունման դրա գլխավոր հանգույցը պետք է դառնա «Ֆաո Գրանդ պորտ» ծովային լոգիստիկ կենտրոնը՝ 90 կառամատույցներով (ի դեպ, այն ավելի մեծ է, քան ներկայումս տարածաշրջանի խոշորագույն՝ ԱՄԷ-ի Ջեբել Ալի նավահանգիստը, որն ունի 60 կառամատույց)։

Հարևան Իրանում նույնիսկ կարճ ժամանակով հետաձգված անկայունացումը երաշխավորված է թաղելու այս բարդ մեգանախագիծը՝ առանց որևէ մեկի կողմից որևէ փոխհատուցման: Այս բացասական սցենարի իրականությունն ակնհայտ էր 2026 թվականի մարտին. Իրանի դեմ ագրեսիայի առաջին իսկ օրերից իրաքցի շիաները հարձակվել են Իրաքում ԱՄՆ թիրախների վրա և աջակցել իրենց ընկերներին սահմանից այն կողմ: Մինչդեռ, լոգիստիկան և տրանսպորտը, ինչպես փողը, նախընտրում են լռությունը: Ռումբերը «զարգացման» հետ վատ են համատեղվում։

Բացի այդ, Իսրայելը և Հնդկաստանը 2023 թվականից իրականացնում են մրցակցող մեգանախագիծ՝ Ասիան Եվրոպայի հետ կապելու համար։ Խոսքը «Հնդկաստան-Մերձավոր Արևելք-Եվրոպա» (IMEC) տնտեսական միջանցքի մասին է։ Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումը որոշ չափով արգելակեց այդ նախագծի իրականացման գործընթացը։ Բայց արդեն 2026 թվականին՝ փետրվարի վերջին, Իրանի վրա դաշնակիցների հարձակման նախօրեին, Իսրայելն ու Հնդկաստանը կրկին հաստատեցին նախագիծը վերակենդանացնելու մտադրությունը։

Նշված պատճառները լիովին բավարար են, որպեսզի Անկարայում չցանկանան կիսել Իրանի դեմ Վաշինգտոնի և Արևմտյան Երուսաղեմի ագրեսիայի պատասխանատվությունը։ Թուրքերն ամեն ինչ կանեն, որպեսզի ապագայում հակամարտության մեջ իրենք չներքաշվեն և թույլ չտան դա անել իրենց դաշնակցին՝ Բաքվին։ Բայց սա ընդամենը նվազագույն ծրագիր է։ Մինչդեռ առավելագույն նպատակն է՝ անել ամեն ինչ, որպեսզի Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հավանական ագրեսիան մնա բացառապես այս երկու պետությունների ագրեսիան՝ չներքաշելով տարածաշրջանային այն երկրներին, որոնց նկատմամբ թուրքերն ունեն սեփական հաշվարկներն ու հույսերը։

Գեորգի Չեռնոգորսկի

infoshos.ru

Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031