Սահմանապահ գյուղերը մեր հայրենիքի դարպասներն են, իսկ այնտեղ ապրող մարդիկ՝ այդ դարպասների ամուր ու հավատարիմ պահապանները. Գագիկ Ծառուկյան

Երեկ նախընտրական հանդիպումներով Գագիկ Ծառուկյանը Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Մարտունի ու Գավառ համայնքներում է եղել։

«Սահմանապահ համայնքներում մարդկանց ջերմ ընդունելությունն ու անկեղծ վերաբերմունքը ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ մեր ժողովուրդը պահպանում է հավատն ու վստահությունը վաղվա օրվա հանդեպ։ Սահմանապահ գյուղերը մեր հայրենիքի դարպասներն են, իսկ այնտեղ ապրող մարդիկ՝ այդ դարպասների ամուր ու հավատարիմ պահապանները։

Հանդիպումներն ավարտվեցին վստահության ու հաղթանակի տրամադրությամբ՝ հավատով, որ հունիսի 7-ից հետո մեր երկրում լավ փոփոխություններ են լինելու»,- նշել է ԲՀԿ առաջնորդը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031