ՀՀ-ն լիովին կարող է կորցնել ԵԱՏՄ-ին անդամակցությունից ստացած առավելությունները՝ ՌԴ թշնшմիների հետ մերձեցման պատճառով. Պետդումայի փոխխոսնակ
Հայաստանը լիովին կարող է կորցնել ԵԱՏՄ-ին անդամակցությունից ստացած առավելությունները՝ Երևանի հակառուսական հայտարարությունների, ռուսաց լեզվի հալածանքների և Ռուսաստանի թշնամիների հետ մերձեցման պատճառով, ինչը Մոսկվան չի կարող անտեսել։ Այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը՝ «Հայաստանն առանց Ռուսաստանի և Ռուսաստանն առանց Հայաստանի. պատճառներ, արդյունքներ և հետևանքներ» թեմայով կլոր սեղանի շրջանակներում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Այն առավելությունները, որոնցից օգտվում էր Հայաստանը, և որոնք Հայաստանի ներկայիս ղեկավարությունն օգտագործում էր նաև ներքին քաղաքականության մեջ՝ կապված ԵԱՏՄ անդամակցության հետ, կարող են շատ հեշտությամբ անհետանալ։ Դա պայմանավորված է նրանով, որ հակառուսական բնույթի հայտարարությունները, ռուսաց լեզվի հալածանքները, կտրուկ հակառուսական արտահայտությունների փորձերը, ինչպես նաև Զելենսկու հետ ջերմ գրկախառնությունները, բնականաբար, չեն կարող անպատասխան մնալ Ռուսաստանի Դաշնության կողմից»,- ասել է պատգամավորը։
Տոլստոյը նաև ընդգծել է, որ ՌԴ-ն հետևողականորեն միջոցներ կձեռնարկի խելքի բերելու այն հայ քաղաքական գործիչներին, ովքեր որոշել են, թե կարող են յոլա գնալ առանց Ռուսաստանի։



