Բելգիայում բախվել են գնացքն ու դպրոցական ավտոբուսը. կան զnhեր
Բելգիայի Բյուգենհաուտ քաղաքում գնացքի և դպրոցական միկրոավտոբուսի բախման հետևանքով մի քանի մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին։
Ֆլամանդական VRT հանրային հեռարձակողի տվյալներով՝ երկաթուղային գծանցի վրա տեղի ունեցած վթարի պահին միկրոավտոբուսում եղել են յոթ երեխա, ուղեկցողը և վարորդը։
Բելգիայի դաշնային ոստիկանության ներկայացուցիչ Ան Բերգերը հայտնել է, որ բախումը տեղի է ունեցել առավոտյան ժամը ութի սահմաններում, երբ գծանցի ուղեփակոցները իջեցված են եղել։
VRT-ի հետ զրույցում նա ասել է, որ դեռևս չի կարող մանրամասներ հայտնել զոհերի մասին, քանի որ նախ պետք է տեղեկացնել միկրոավտոբուսում գտնվածների ընտանիքներին։
Միևնույն ժամանակ, նրա խոսքով, գնացքի ուղևորներից որևէ մեկը չի տուժել։



