«Պոռնիկ կինը չարիքի փոքրագույնն է». Երևանի նախկին փոխոստիկանապետ
Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է հայտնի միջադեպին և դրանից ծնված հետևանք արձագանքներին իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Կարդացի 21.06.13թ. «Հայոց Աշխարհ» օրաթերթի «Որտեղ են ավելի շատ պոռնիկները» խմբագրականը: Իրոք, որտե՞ղ են շատ?…
Հիմնականում համաձայնվելով խմբագրականում հնչեցրած մտքերի, հարցերի, մեկնաբանությունների հետ, ուզում եմ փոքր պարզաբանում տալ: Ճիշտ է , իրոք երբ բացում ենք Աստվածաշունչը` հնագույն գրքերից մեկը, կարդում պատմագրությունները, հանդիպում ենք ռազմիկների, հովիվների, հգևորականների, մարմնավաճառների, բժիշկների, վաշխառուների… Այո ճիշտ եք, այդ բոլոր մասնագիտությունները կարող էին աշխարհի հնագույն մասնագիտության շարքին դասվելու հավակնություն ունենալ… Բայց արի ու տե’ս, լրագրող չկա այնտեղ, չկա ու չկա…
Այո, իրոք լրագրող չկար, չէր էլ կարող լինել: Բայց չմոռանանք նրանց «նախահայրերին»` լուր տանող-բերողներին, սուրհանդակներին, բանսարկություն տարածողներին, հրովարտակ գրողներին, կարդացողներին, մունետիկներին…
Չմոռանանք նաև արքունիքների պալատականներին, իշխելու, իշխանության հասնելու, իշխանավորներին մերձավոր լինելու, ազդեցության ոլորտները մեծացնելու համար պայքարողներին, խառնակչություն, դավադրություն, ինտրիգներ կազմակերպողներին…Այս մի քարն էլ քաղաքական գործիչների բոստանը… Նրանք էլ չեն նշված Աստվածաշնչում:
Սակայն, իհարկե սա չէ կարևորը: Որտեղ, որ մասնագիտություններում են շատ պոռնիկները, քանի տոկոս են կազմում նրանք, դա չէ կարևորը: Նրանք ամեն տեղ են, ամենուրեք…
Հետո պետք չէ նաև պոռնիկների տակ հասկանալ միայն կանանց, տղամարդ պոռնիկներ ինչքան ուզես կան…
Պոռնիկը դա մարդու տեսակ է, նա ազգություն, սեռ, տարիք, կրոն, մասնագիտություն չի ճանաչում: Դա ստոր, տականք, ծախվող, տրվող, թուլակամ, վաճառվող, անինքնասեր, ագահ, անխիղճ մարդկային տեսակ է, որից ինչքան ասեք կան, եղել են և ցավոք լինելու են…
Պոռնիկը դա հանցագործ ոստիկանն է, դա վիրահատության սեղանին գտնվող հիվանդին չվիրահատող, ակնկալիքի սպասող բժիշկն է, թերուս, անգրագետ շրջանավարտ, մասնագետ տվող ուսուցիչը, դասախոսը, պատվերով, գումարի դիմաց հոդված գրող, մտածված ապատեղեկատվություն տարածող լրագրողը, հրդեհից ուշացող, հրդեհված բնակարանից զարդեր, գումար թռցնող հրշեջը, սպրեյդը կարագի տեղ վաճառողը, մանկապարտեզի երեխաներին տվողն է, անորակ, կեղծ ապրանքներ արտադրող գործարարը, պատգամավորական մանդատը միայն հարստանալու, գռփելու համար օգտագործող պատգամավորը… Չշարունակեմ չէ՞… Նմաններին դուք կարող եք ավելի շատ թվարկել…
Պոռնիկ կինը չարիքի փոքրագույնն է, եթե կինը մարմինն է վաճառում, ապա նմանները իրենց հոգիները, իրենց խիղճն ու պատիվը…»։