Բաժիններ՝

Աշոտյանը մեկնում է Հորդանան

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Լևոն Սարգսյանը, ԿԳՆ աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանը և ՀՀ ԿԳՆ աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի տեղակալ Արշակ Հարությունյանը, hունիսի 24-26-ը պաշտոնական այցով կգտնվի Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում:

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը և Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարար Ամին Մահմուդը կստորագրեն ՀՀ կառավարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջև կրթության և գիտության բնագավառներում համագործակցության մասին համաձայնագիր:

Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Հորդանանի Հաշիմյան Թագավորության վարչապետ Աբդուլլա Նասուրի, Սենատի նախագահ Տահեր ալ Մասրիի հետ: Պատվիրակությունը կայցելի Թագավորության Գիտա-հետազոտական ասոցիացիա Integrated Technilogy Group-Amman կրթական կառավարման և software ծրագրային ապահովման տարածաշրջանային առաջատար կազմակերպության գրասենյակ: Պատվիրակությունը կհանդիպի նաև Հորդանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս