Բաժիններ՝

Ակցիա՝ ի պաշտպանություն Հենրիխ Մխիթարյանի

Մի խումբ քաղաքացիներ հունիսի 24-ին, ժամը 13-ին ակցիա է անցկացնելու ՀՖՖ-ի շենքի դիմաց՝ իրենց դժգոհությունն արտահայտելով Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ:

«Կոչ ենք անում բոլոր հայրենասեր մարդկանց՝ ոչ միայն ֆուտբոլասերերին. մեր հավաքականի լավագույն ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, ով իր փայլուն խաղով մեզ բազմաթիվ երջանիկ պահեր և հպարտություն է պարգևել, այսօր ունի մեր օգնության կարիքը: Նա այսօր դարձել է Ռուբեն Հայրապետյանի քրեաօլիգարխիկ համակարգի մի զոհ և գերի: Այս հրեշի անկուշտ ախորժակի պատճառով մեր փայլուն կիսապաշտպանը չի կարողանում տեղափոխվել եվրոպական լավագույն ակումբներից մեկը՝ Լիվերպուլ: Նա միայնակ չի կարող պայքարել Ռուբեն Հայրապետյանի դեմ, քանի որ վերջինս բազմիցս նշել է, որ շատ մեծ ներդրում է ունեցել ֆուտբոլիստի հաջող կարիերայի մեջ և ունի իրավունք հանդես գալ որպես որոշիչ կողմ՝ Հենրիխի տրանսֆերի մեջ»,-ասված է ֆեյսբուքում տարածված նամակում։

Նրանք նաև պահանջելու ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս