Աֆղանստանում աղջիկների համար ամուսնության տարիքն իջեցվել է մինչև ինը տարեկան
Աֆղանստանի իշխանություններն օրենքով սահմանված նվազագույն տարիքը, որից սկսած աղջիկը կարող է ամուսնանալ, իջեցրել են մինչև ինը տարեկան։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով The Times թերթին։
Ինչպես հաղորդում է թերթը, փոփոխություններն ամրագրված են «Ամուսինների համատեղ կեցության դադարեցման սկզբունքները» խորագրով պաշտոնական փաստաթղթում։
Հոդվածում նշվում է, որ կառավարությունն ըստ էության չեղարկել է աղջիկների համար ամուսնության նվազագույն տարիքը՝ ամուսնության հնարավորությունը կապելով սեռական հասունացման շրջանի մեկնարկի հետ։



