Անկարայում Գերմանիայի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Անկարայում Գերմանիայի դեսպան Էբերհարդ Փոհլն այսօր կանչվել է Թուրքիայի ԱԳՆ: Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ իրենք մեծապես անհանգստացած են գերմանական կողմի արած մի շարք հայտարարություններից:

Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ Գերմանիայի ԱԳՆ էր կանչվել Բեռլինում Թուրքիայի դեսպան Հուսեին Ավնի Քարսլըօղլուն՝ կապված Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով պետնախարար Էգեմեն Բաղըշի հայտարարությունների հետ:

Տեսանյութեր

Լրահոս