Բաժիններ՝

ՌԴ-ն hարվածներ է hասցրել Ուկրաինայի մի քանի քաղաքներին. կան տnւժածներ. ուկրաինացի պաշտոնյա

Մայիսի 17-ի լույս 18-ի գիշերը Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Դնեպր և Օդեսա քաղաքներին։ Արդյունքում կան բազմաթիվ վիրավորներ, որոնց թվում՝ երեխաներ։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան։

«Դնեպրի վրա ռուսների հարձակման պատճառով հրդեհ է բռնկվել բազմահարկ շենքի տանիքում։ Դնեպրոպետրովսկի շրջանում ռուսները հարվածել են պահեստին, որտեղ պահվում էր հրատեխնիկական արտադրանք։ Այնտեղ հրդեհ է տեղի ունեցել»,- գրել է Գանժան։

Քաղաքում և Դնեպրոպետրովսկի շրջանում վիրավորում է ստացել 26 մարդ։ Նրանց թվում են 2 տարեկան աղջիկ և 10 տարեկան տղա։

Դնեպրը անօդաչու սարքերով հարձակման էր ենթարկվել նաև նախորդ գիշեր՝ մայիսի 16-ի լույս 17-ի գիշերը։

Նաև մայիսի 18-ի գիշերը ռուսական զորքերը հարվածել են Օդեսային։ Անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով վնասվել են բնակելի տներ, դրանցից մի քանիսում հրդեհ է բռնկվել։ Տուժել է 11 տարեկան երեխա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031