Պարսից ծոցի երկրները ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու հրավեր կստանան
Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունը ծրագրում է Անկարայում անցկացվելիք գագաթնաժողովին հրավիրել Պարսից ծոցի չորս պետությունների ներկայացուցիչների։ Ինչպես հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին, բանակցությունների կենտրոնական թեմաները, հավանաբար, կլինեն Իրանի հետ պատերազմը և անդրատլանտյան պառակտումը։

Խոսքը, մասնավորապես՝ Բահրեյնի, Քուվեյթի, Կատարի և Արաբական Միացյալ Էմիրությունների մասին է։ Բոլորն էլ Համագործակցության ստամբուլյան նախաձեռնության (ICI) մասնակիցներ են. սա գործընկերային ծրագիր է ՆԱՏՕ-ի և Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանի՝ դաշինքի մեջ չմտնող երկրների միջև։
Ըստ աղբյուրների՝ ակնկալվում է, որ այդ պետությունների արտգործնախարարները կհրավիրվեն հուլիսի 7–8-ը Թուրքիայի մայրաքաղաքում անցկացվելիք հանդիպմանը։
Հանդիպումն անցկացվում է Իրանի պատերազմով պայմանավորված աճող անդրատլանտյան լարվածության ֆոնին։ Ավելի վաղ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել էր ՆԱՏՕ-ի դաշնակիցներին Հորմուզի նեղուցի ապաշրջափակման հարցում օգնություն ցուցաբերել չկարողանալու համար, իսկ ավելի ուշ հայտարարել էր Գերմանիայից շուրջ 5000 զինծառայող դուրս բերելու մասին։
Ըստ աղբյուրներից մեկի՝ այս նախաձեռնությունը մասնակիորեն պայմանավորված է ՆԱՏՕ-ի՝ այսպես կոչված «հարավային թևն» ամրապնդելու ծրագրով, ինչը հատկապես արդիական է իրանական հակամարտության