Բաժիններ՝

Քաղաքապետարանը փող է աշխատում. մամուլ

Եթե շատ ու շատ նորմալ երկրներում ներքաղաքային հանրային տրանսպորտը չի դիտարկվում որպես շահույթի աղբյուր, և այդ ոլորտի սպասարկումը ստանձնում են քաղաքային իշխանությունները՝ դա ընդունելով որպես ենթակառուցվածք ու հետևաբար ներդրումներ անելով, ապա մեզանում իրավիճակը բոլորովին այլ է: Երևանում հանրային տրանսպորտը շահույթ է բերում ինչպես մասնավոր ընկերություններին, որոնց տրված է այս կամ այն երթուղին սպասարկելու իրավունքը, այլ նաև հենց քաղաքապետարանին:

Հայտնի է, որ այս կառույցը ևս սպասարկում է որոշակի թվաքանակով երթուղիներ, հիմնականում՝ ավտոբուսային, ու փաստորեն շահույթ է ստանում Երևանի բնակիչների նյարդերի հաշվին: Որ հանրային տրանսպորտից օգտվելը, հատկապես առավոտյան ու երեկոյան ժամերին, նյարդերի կծիկ դառնալու ամենաուղիղ ճանապարհն է, գիտի յուրաքանչյուր ուղևոր:

Ոլորտի պատասխանատուներն էլ տարբեր առիթներով ընդունում են, որ տրանսպորտի սուբսիդավորումը կարևոր նախապայման է՝ ոլորտի զարգացման ու արդյունավետության համար, բայց հայտարարում են, որ դեռևս չկան համապատասխան ֆինանսական միջոցներ: Իսկ քանի որ չկան, օգտագործվում է շահույթ ստանալու տարբերակը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «ՀԺ»-ի այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս