Բիձինա Իվանիշվիլին հունիսի 24-ին պաշտոնական այցով կմեկնի Իսրայել

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հունիսի 24-25-ին երկօրյա պաշտոնական այցով մեկնելու է Իսրայել: Այս մասին երեկ հայտարարել է Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավարը:

Վրաստանի կառավարության պատվիրակության կազմում ընդգրկվելու են նաև արտաքին գործերի ու պաշտպանության նախարարները, ինչպես նաև կառավարության այլ անդամներ:

Իսրայելական ԶԼՄ-ների տվյալներով՝ հնգամյա ընդմիջումից հետո Իսրայելի ու Վրաստանի միջև վերսկսվում է ռազմական համագործակցությունը:

Տեսանյութեր

Լրահոս