Կիմ Չեն Ընը շնորհավորել է Պուտինին Հաղթանակի օրվա կապակցությամբ

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը շնորհավորել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Հաղթանակի օրվա կապակցությամբ, հայտնում է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿԿՀԳ):

«Թույլ տվեք իմ խորին հարգանքը հայտնել նախորդ սերնդի վետերաններին, որոնք անօրինակ քաջությամբ ու վեհ հայրենասիրությամբ ջախջախեցին ֆաշիզմը և հանուն մարդկության ազատագրման պաշտպանեցին խաղաղությունն ու անվտանգությունը Երկրի վրա», – ասված է Կիմ Չեն Ընի շնորհավորանքում։

ԿԺԴՀ առաջնորդը նաև հավաստիացրել է, որ իր երկրի կառավարությունը «շատ մեծ նշանակությունն է տալիս երկու պետությունների միջև դաշնակցային բնույթի համապարփակ ռազմավարական գործընկերությանը»։

«Եվս մեկ անգամ հաստատում եմ ԿԺԴՀ կառավարության դիրքորոշումը։ Մենք պատրաստ ենք առավելագույն կարևորություն տալ մեր երկու երկրների միջև դաշնակցային ռազմավարական գործընկերությանը, անշեղորեն ամրապնդել ու զարգացնել այն։ Վերստին հավաստիացնում եմ, որ մենք մշտապես պատասխանատու կլինենք ԿԺԴՀ-ի և ՌԴ-ի միջև կնքված պայմանագրային պարտավորությունների կատարման հարցում», – նշված է շնորհավորական հեռագրում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031