Հաղթանակի տոնը ձախnղելու փորձեր այսօր չեն եղել. Պեսկով

Հաղթանակի տոնը ձախողելու փորձեր այսօր չեն եղել։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Ոչինչ չեն փորձել, ամեն ինչ լավ է»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ուկրաինայի զինված ուժերը փորձել են ձախողել տոնակատարությունը։

Հիշեցնենք, որ Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինան խորհուրդ չի տալիս այն երկրների ներկայացուցիչներին, որոնք այցելելու են Մոսկվա, մասնակցել Հաղթանակի շքերթին։

ՌԴ ՊՆ-ն իր հերթին հայտարարել էր, որ զանգվածային հարված կհասցվի Կիևի կենտրոնին, եթե Ուկրաինան փորձի խափանել Հաղթանակի օրը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031