«Երևանի գինու օրերը» փառատոնի օրերին մի շարք փողոցներ փակ կլինեն
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ «Երևանի գինու օրերը» փառատոնն անցկացնելու նպատակով հունիսի 4-8-ը՝ ժամը 16:00-22:30-ը, փակ կլինեն Սարյան-Պուշկին խաչմերուկից Սարյան-Մոսկովյան-Թումանյան խաչմերուկ, Սարյան-Մոսկովյան-Թումանյան խաչմերուկից Սպենդիարյան-Մոսկովյան խաչմերուկ, Սպենդիարյան-Մոսկովյան խաչմերուկից Մոսկովյան-Զորյան խաչմերուկ, Սարյան-Մոսկովյան-Թումանյան խաչմերուկից Թումանյան-Փարպեցի խաչմերուկ ընկած հատվածները:



