Բաժիններ՝

Նեթանյահուն ԵՄ-ին կոչ է արել «Հզբոլլահը» ներառել ահաբեկչական կազմակերպությունների թվում

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԵՄ-ին կոչ է արել հաղթահարել սեփական շարքերում գոյություն ունեցող տարաձայնությունները և լիբանանյան «Հզբոլլահ» շիական շարժումը ճանաչել որպես ահաբեկչական կազմակերպություն:

Նեթանյահուն այս կոչն արել է Երուսաղեմում ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի հետ հանդիպման ժամանակ. «Հուսով եմ, որ Եվրոպայում նրանք, ովքեր հրաժարվում են «Հզբոլլահը» ներառել ահաբեկչական կազմակերպությունների թվում, կփոխեն իրենց կարծիքը: Շատ բարդ է հասկանալ, թե ինչու դուք չունեք կոնսենսուս այդ հարցում:

Ես արդեն չգիտեմ, թե ով կարող է լինել ահաբեկչական կազմակերպություն, եթե ոչ «Հզբոլլահը»: Նրան անդադար սպանում են խաղաղ քաղաքացիներին, այդ թվում նաև եվրոպական տարածքում, ինչպես որ դա տեղի ունեցավ Բուլղարիայում և կարող էր տեղի ունենալ Կիպրոսում»:

Ի պատասխան՝ Քեթրին Էշթոնը խոստացել է շարունակել Իսրայելի հետ քննարկումները՝ կապված «Հզբոլլահի» ռազմական թևը ԵՄ-ի՝ ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ընդգրկելու հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս