Ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում Նարեկ Գրիգորյանը նվաճեց փոքր ոսկե մեդալ. Հովհաննես Հովհաննիսյանը՝ փոքր արծաթե մեդալ
Եգիպտոսում ընթացող երիտասարդների աշխարհի առաջնության 71 կգ քաշային ծանրորդների պայքարում Հայաստանի հավաքականից Նարեկ Գրիգորյանը պոկեց 139 կգ, 142 կգ և 144 կգ: Այս վարժություն Գրիգորյանը դարձավ ոսկե մեդալակիր: Հրում վարժությունում Գրիգորյանը ոչ մի հաջող մոտեցում չունեցավ, ինչի արդյունքում չունեցավ նաև երկամարտի արդյունք:
Հայաստանի հավաքականից նույն՝ 71 կգ քաշում Հովհաննես Հովհաննիսյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 130 կգ, իսկ հրումում՝ 165 կգ ու 171 կգ: Այս ձևում նա նվաճեց արծաթե մեդալ: Երկամարտի 301 կգ արդյունքով՝ Հովհաննիսյանը 4-րդն է աշխարհի առաջնությունում:



