Սերդար Քըլչը ևս կժամանի Հայաստան
Մայիսի 5-ից 6-ը անցկացվելիք արտգործնախարարության ամենամյա «Երևանյան երկխոսություն» դիվանագիտական ֆորումին ներկայացուցիչներ են լինելու նաև Թուրքիայից և Ադրբեջանից, այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։
Հարավային Կովկասում խաղաղության թեմայով պանելային քննարկմանը մասնակցելու են Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Երևանի և Անկարայի ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլչը։ Քննարկմանը նաև ադրբեջանցի բանախոս է ելույթ ունենալու՝ Թոփչուբաշով կենտրոնի ղեկավար Ռուսիֆ Հուսեյնովը:



