Սուրեն Խաչատրյանի առանձնատնից առգրավված զենքներն օրինակա՞ն են, թե՞ ոչ. ՊՆ-ն պարզաբանում է

ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը դեռևս չի կարող ասել՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի առանձնատնից առգրավված զենքներն օրինակա՞ն են, թե՞ ոչ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:

«Փորձաքննություններ են կատարվում, անհրաժեշտ տեղեկատվությունն է հավաքվում, կատարվում է նախաքննություն, առայժմ հայտնելու ոչինչ չունենք»,- մեզ հետ զրույցում ասաց Մերի Սարգսյանը: Նա նաև ասաց, որ հարուցված քրեական գործի շրջանակներում երկու անձի՝ Տիգրան Խաչատրյանին և Զարզանդ Նիկողոսյանին առաջադրված մեղադրանքները չեն փոխվել:

Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի առանձնատան դիմաց արձակվել էին կրակոցներ, ինչի արդյունքում Ավետիք Բուդաղյանը մահացել էր, իսկ նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը հրազենային վնասվածքով տեղափոխվել էր ՊՆ Մուրացան զինվորական հոսպիտալ:

Նախաքննության ընթացքում հայտնաբերվել էր մեծ քանակությամբ զենք: Գործով մեղադրանք էր առաջադրվել Տիգրան Խաչատրյանին և Զարզանդ Նիկողոսյանին, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: ՀՀ զինդատախազ Գևորգ Կոստանյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել էր, որ տեղի է ունեցել զինված հարձակում, և, որ Սուրեն Խաչատրյանը դեպքի վայրում չի գտնվել և փոխհրաձգությանը չի մասնակցել:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս