Սպիտակ տունը հայտարարում է, որ «ակտիվ բանակցություններ» է վարում Կոնգրեսի հետ Իրանում պատերազմի հարցով

Նախագահ Թրամփը բաց է եղել Կոնգրեսի հետ շփումների համար դեռևս «Ցասում» (Fury) գործողության մեկնարկից առաջ, և վարչակազմի ներկայացուցիչները ավելի քան 30 ճեպազրույց են անցկացրել երկու կուսակցությունների անդամների համար՝ նրանց ռազմական իրադարձությունների ընթացքին տեղյակ պահելու նպատակով», — հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Աննա Քելլին։

«Նախագահը միշտ կողմ է դիվանագիտությանը, իսկ Իրանը ցանկանում է գործարք կնքել», — հավելել է նա։

Քելլին նշել է, որ «վարչակազմն ակտիվորեն քննարկում է այս թեման Կոնգրեսի հետ։ Կոնգրեսի այն անդամները, որոնք փորձում են քաղաքական միավորներ հավաքել՝ յուրացնելով գլխավոր հրամանատարի լիազորությունները, միայն հարվածի տակ են դնում ԱՄՆ զինված ուժերի հեղինակությունն արտերկրում, ինչը չպետք է անի իշխանության ոչ մի ընտրված ներկայացուցիչ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930