Օրինագիծն ընդունվեց

67 կողմ, 5 դեմ և 12 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ Ազգային ժողովում քիչ առաջ երկրորդ ընթերցմամբ ընդունվեց «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» օրենքի նախագիծը: Օրինագծին կողմ քվեարկեցին ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը քվեարկությունից առաջ ասաց, որ նախագծի շուրջ խմբակցությունում տարբեր տեսակետներ կան և իրենք որոշել են քվեարկել ազատ ռեժիմով, իսկ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասաց, որ իրենք քվեարկելու են ձեռնպահ: Սակայն ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր ելույթում հայտարարեց, որ ինքն անձամբ դեմ է քվեարկելու օրինագծին:

Տեսանյութեր

Լրահոս