Պարի միջազգային օրվա միայն կազմակերպչական ծախսերը 7 միլիոն դրամից ավելի են․ ԿԳՄՍՆ դրամաշնորհ է հատկացրել

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հովանու ներքո Պարի միջազգային օրը՝ ապրիլի 29-ին, Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը հանդես կգա «Արի՛, պարի՛» տոնական նախաձեռնությամբ, որի շրջանակում կանցկացվեն մի շարք միջոցառումներ․ տեղեկացրել են նախարարությունից՝ նշելով, որ միջոցառումը կմիավորի շուրջ 4000 պարողների։

Միջոցառման կազմակերպման համար դեռ ամսվա սկզբին ԿԳՄՍ նախարարությունը դրամաշնորհ է հատկացրել «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին։ Պայմանագրի գին էր նշվել 7 միլիոն 236 հազար դրամը։

Նկատենք՝ այս գումարի շրջանակում բացառապես կազմակերպման ծախսեր են՝ տեխնիկայի ապահովում, տեսանկարահանում, պրոդյուսերի, ծրագրի, ֆինանսի, գնումների համակարգողի, կազմակերպչի  վճար, ինչպես նաև՝ 6 բիոզուգարանի։

Պարի միջազգային օրվա միջոցառումները կանցկացվեն մայրաքաղաքի կենտրոնում․

Կարդացեք նաև

Ժամը 16:00-ին` Հանրապետության հրապարակում կմեկնարկի «Տոնական շուրջպար 7 շրջանով» խորագիրը կրող միջոցառումը, որը կազդարարի տոնական օրվա ծրագրի մեկնարկը:
Ժամը 18:00-ին` Հյուսիսային պողոտայում, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում, ԿԳՄՍ նախարարության բակում, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի հարակից տարածքում միաժամանակ կմեկնարկեն պարային ֆլեշմոբեր։
Ժամը 19:00-ին Ազատության հրապարակում կազդարարվի տոնական օրվա միջոցառումների ավարտը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930