Հասան Ռոուհանիի հաղթանակը պոտենցիալ հուսադրող ցուցիչ է. ԱՄՆ պետդեպարտամենտ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո քարտուղար Ալան Էյրը երեկ հայտարարել է, որ ԱՄՆ-ը հարգում է նախագահական ընտրություններում Իրանի ժողովրդի կատարած ընտրությունը, ինչը հանգեցրեց Հասան Ռոուհանիի հաղթանակին:

Էյրը հավելել է, որ դրա հետ մեկտեղ խոսքի ազատության ու ազատ հանրահավաքների հարցում Իրանում առկա են լուրջ սահմանափակումներ. «ԱՄՆ-ը ողջունում է քվեարկությանը մասնակցելու իրանցիների որոշումը՝ չնայած իրենց ճակատագիրը որոշելու սահմանափակումներին:

Դա գովելի է: Ռոուհանիի հաղթանակը պոտենցիալ հուսադրող ցուցիչ է, սակայն մենք պետք է սպասենք հետագա քայլերին ու իրադարձություններին: Չպետք է մոռանալ, որ Իրանի միջուկային ծրագիրը կանխորոշող հիմնական չինովնիկը գերագույն առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին է: Իրանը պետք է համագործակցի իր միջուկային ծրագրի հարցում»:

Տեսանյութեր

Լրահոս