Մանվել Գրիգորյան. Սկսել ենք իրարից նեղանալ՝ ով ա նախարար, ով վարչապետ, բայց մի ամիս հետո փոխվելու են, բերելու եք տղա-աղջիկ պսակեք իրար հետ (տեսանյութ)

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ԱԺ-ում քննարկվող «Երկրապահ կամավորականներին կարգավիճակ սահմանելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ մի քանի դիտարկում կատարեց, ում ելույթից հետո օրինագծի համահեղինակ, գեներալ Մանվել Գրիգորյանը հանդես եկավ ելույթով:

«Արծվիկ ջան, նստի՝ մի երկու քո հարցերին պատասխանեմ»,- ասաց նա, ապա նշեց, թե ՊՆ-ն մոտ 85 հազար անձի կարգավիճակ է տրմադրում, իսկ այս օրենսդրական նախագիծը միտված է «դուրս մնացած մարդկանց համար»:

«Ասենք, Արմենը` Մազը, ինքը իր ջոկատով մնաց դուրս, դաշնակցության շատ-շատ տղաներ դուրս են մնացել, որովհետև 89-ից 94-ին, այդ տղաները չծառայեցին բանակում, երբ ստեղծվեց բանակը, բայց հավասարազոր մեզ հետ կռվել են, վերջում էլ զենքը հանձնել` թողել, գնացել են տուն»,- ասաց նա:

Նա պարզաբանեց, թե խոսքը ոչ թե երկրապահների անձնակազմի մասին է, այլ` երկրապահ-կամավորականների: «Այս երկրում չկա մի տեղ, որ ես երաշխավորեմ որևէ մեկին, որ ինքը էդ լիազորություններից չօգտվեր: Մազի պես տղեն, ելել՝ ասում ա, թե իրան լիազորեմ, որ մասնակցել են պատերազմին, որ մասնակցի կարգավիճակ ունենա: Սփյուռքահայ տղերք էլ կան, Ռուսաստանից, որ եկել, կռվել են, բայց մեր երկիրը չի իմանում, որ մեր անկախության մեջ նշանակություն են ունեցել: Ոչ երկրապահն ա Մանվելի սեփականությունը, ոչ էլ…»,- ընդգծեց նա ու հիշեցրեց, թե կամավորական ջոկատներ են ստեղծել սկսզբում ՀՀՇ, ՀՅԴ և այլ կուսակցությունները.

Կարդացեք նաև

«Նույն Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Հովիկը Աբրահամյան, վարչապետը՝ կամավորական են: Սա միայն զինվորը չէ, որ ընդեղ կրակել ա ու ինքը կամավորական ա: Երկրապահը էս պետությանն ա: Դա ոչ իմ հոր սեփականությունն ա, ոչ էլ… Սա էս երկրին ա, դրա համար եկեք… ստեղ եսիմինչ բարդություններ չկա… Հելնում են փողոց, վատ են, նույն էլ մի տաս օր առաջ տեսա` ոնց են երեխեն ու մայրը գնում ՀՀ-ից, կարկուտն էլ ժողովրդին ջարդում ու ավիրում ա, բերել-խառնում ենք իրար: Ստեղ մի պարզ խնդիր կա, ինչ կա էս երկրում՝ շարժվող ու անշարժ, ՀՀ-ին ա, մենք սկսել ենք իրարից նեղանալ, վիրավորվել՝ ով ա նախարար, ով վարչապետ, բայց մի ամիս հետո փոխվելու են: Բերելու եք տղա-աղջիկ պսակեք իրար հետ»,- նշեց նա:

Մանվել Գրիգորյանի վերջին արտահայտությունը շարժեց պատգամավորների ծիծաղը, Հովիկ Աբրահամյանն էլ ուղղեց` «Ասեք՝ մի ժամանակ հետո, ասում եք՝ մի ամիս»: Մանվել Գրիգորյանն էլ հակադարձեց, թե` «մի ամիս, բայց ո՞ր տարվա, ո՞ր դարի»:

Մանվել Գրիգորյանի ելույթի համար սահմանված ժամանակն արդեն սպառվել էր, բայց վերջինս շարունակում էր խոսել: Երբ Հովիկ Աբրահամյանն ասաց, թե «բոլորը կողմ են, մի համոզեք էլ, Ձեր ժամանակը սպառվել է», գեներալն այսպես արձանագեց. «Քո խաթր եմ եկել-խոսացել»:

Տեսանյութը՝ «Ա1+»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս