Բաժիններ՝

Արաղչին Հարավային Կորեայի բանագնացի հետ հանդիպմանը մեղադրել է ԱՄՆ-ին և Իսրայելին տարածաշրջանային անկայունության մեջ

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Թեհրանում հանդիպել է Հարավային Կորեայի ԱԳՆ հատուկ բանագնաց Չանգ Բյոնգ-հանի հետ։ Ինչպես նշվում է Իրանի կառավարության տարածած մամուլի հաղորդագրությունում, ԱԳ նախարարը բանագնացին է ներկայացրել «ԱՄՆ-ի և Իսրայելի ռեժիմի հանցագործություններն Իրանի դեմ 40-օրյա ագրեսիայի ընթացքում և կոչ է արել երկրներին հստակ ու վճռական դիրքորոշում ընդունել՝ դատապարտելու այս հարձակումները»։

Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները Պարսից ծոցի տարածաշրջանում և Հորմուզի նեղուցում «անապահովության արմատն են»։

«Իրանը, որպես ափամերձ պետություն, միջազգային իրավունքի համաձայն միջոցներ է ձեռնարկել իր անվտանգությունն ու շահերը պաշտպանելու համար. հետևանքների պատասխանատվությունը կրում են ագրեսորները»,- ասվում է կառավարության տարածած հաղորդագրության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930