Բաժիններ՝

Թրամփը Պակիստանի խնդրանքով երկարաձգել է Իրանի հետ հրադադարը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Պակիստանի խնդրանքով երկարաձգում է Իրանի հետ ապրիլի 8-ին հաստատված երկշաբաթյա հրադադարը, որի ժամկետը լրանում էր ապրիլի 22-ին։ Այս մասին նա գրել է Truth Social հարթակում:

Թրամփի խոսքով՝ Իրանի վրա հարձակումները կկասեցվեն, մինչև այդ երկրի «առաջնորդները և ներկայացուցիչները կարողանան միասնական առաջարկով հանդես գալ»։

Միևնույն ժամանակ իրանական նավահանգիստների շրջափակումը կշարունակվի։

«Հետևաբար, ես մեր զինված ուժերին հրահանգել եմ շարունակել շրջափակումը և ամեն առումով մնալ պատրաստ և կարողունակ։ Հրադադարը կերկարաձգվի այնքան ժամանակով, մինչև նրանք առաջարկ ներկայացնեն, և քննարկումներն ավարտվեն՝ այս կամ այն կերպ», – հավելել է Թրամփը։

Մեկ այլ գրառման մեջ ԱՄՆ նախագահը նշել է, որ Իրանը չի ցանկանում, որ Հորմուզի նեղուցը փակ մնա, քանի որ դրա պատճառով օրական 500 միլիոն դոլար է կորցնում։ Թրամփի խոսքով՝ եթե Իրանի ծովային շրջափակումն ավարտվի, ապա նրանց հետ «երբեք գործարք չի կնքվի, մինչև մենք չպայթեցնենք նրանց երկրի մնացած հատվածը, այդ թվում՝ նրանց ղեկավարներին։

Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը X–ում իր և ֆելդմարշալ Ասիմ Մունիրի անունից շնորհակալություն է հայտնել նախագահ Թրամփին Իրանի հետ հրադադարը երկարաձգելու համար՝ նշելով, որ դա թույլ կտա շարունակել դիվանագիտական ջանքերը։ Նա հույս է հայտնել, որ երկու կողմն էլ կշարունակեն պահպանել հրադադարը և Իսլամաբադում նախատեսվող բանակցությունների երկրորդ փուլի ընթացքում խաղաղության համապարփակ համաձայնագրի կհասնեն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930