«Նիկոլը Բայդենի ծերացող կրծքի վրա ննջող տղա էր, մի քանի ամիս անց ասաց՝ Թրամփի ցավը տանեմ. Նիկոլը մեր ձեռքերով պիտի դուրս գա». Արմեն Աշոտյան

«Մենք մեր ընդդիմադիր գործընկերներից 2 բան ենք ուզում։ Առաջինը, որ մեզ չկպնեն, երկրորդը՝ անցնեն խորհրդարան։ Կպնելու մեջ որևէ ռացիոնալ բան չկա՝ իռացիոնալ  է՝ ըստ մեզ, որովհետև հակասում է նախևառաջ իրենց շահերին։ Իմ հույսն այն է, որ իրենց մոտ քաղաքական թիմն ավելի ազդեցիկ կլինի, քան քարոզչականը»,- այս մասին այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխանախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ՀՀԿ-ին ընդդիմադիր որոշ շրջանակների կողմից թիրախավորելուն։

Այնուհետև խոսելով ՀՀ-ում ներքին քաղաքական գործընթացներից ու Նիկոլ Փաշինյանի գործողություններից, Արմեն Աշոտյանը նկատեց՝ Նիկոլ Փաշինյանը քանի որ ցույց է տվել, որ չունի արժեհամակարգային որևէ ողնաշար, փորձում է  հարմարվել ցանկացած իրավիճակում։

«Հիշեցնեմ մի քանի բան՝ 2017 թվականին «Ելք» խմբակցության» ղեկավարն էր, Էդմոնի ձեռքից Էդմոնի գրած հիմնավորումները՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ, վերցրել էր, որպեսզի ինքը լինի հիմնական զեկուցող։ Հետո դարձել է վարչապետ, դարձել է ռուսական, այսպես ասած՝ «գծի» մեջ աշխատող վարչապետ։

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Ռուսաստանից էր մեծապես կախված իր քաղաքական գոյությունը, գնաց եռակողմ ստորագրեց Վլադիմիր Վլադիմիրիչի հետ։ Հետո մտածեց՝ ռուսները Ուկրաինայում վատ են, գնաց թռավ։ Հիմա տեսնում է, որ մի քիչ ուրիշ բան կա, մենք ենք խանգարում, մենք ԵԱՏՄ-ի փլուզիչներն ենք։ Ինքը սկզբունքներ չունի, հույսը դնել, որ գեոպոլիտիկ բան է փոխվելու ու Նիկոլը թռնի, եկեք մոռանանք սա։ Նիկոլը պետք է թռնի հայ ժողովրդի ձեռամբ, մնացած միջավայրերը՝ միջավայրեր են, կարող է արև լինել, կարող է՝ անձրև։

Կարդացեք նաև

Սա Բայդենի ծոցում գիշերները ննջող տղա էր՝ իր ամբողջ ադմինիստրացիայով։ Բայդենի ծերացող կրծքի վրա գլուխն էր դնում, ի՞նչ եղավ, մի քանի ամիս անց ֆռռաց ասաց՝ Թրամփի ցավը տանեմ»,- հավելեց Արմեն Աշոտյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930