Իրանական առևտրային նավի վրա հարձակումը «ագրեսիայի օրինակ» է․ Բաղայի
Իրանական առևտրային նավի վրա հարձակումը «ագրեսիայի օրինակ» է։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
«ԱՄՆ-ը հակասական քայլերով և հրադադարի պայմանների խախտմամբ ցույց է տալիս, որ լուրջ չէ դիվանագիտական գործընթացում։
Այս իրավիճակը խորացնում է Իրանում անվստահությունը ԱՄՆ-ի նկատմամբ, և Թեհրանը հետագա քայլերը կձեռնարկի՝ ելնելով ազգային շահերից»,-ասել է Բաղային։



