Հովիկ Աբրահամյանը փնտրում-փնտրում ու այդպես էլ չի գտնում

«Հովիկ Աբրահամյանը, ով ռուսական ու հայկական լրատվամիջոցների համաձայն, դարձել է խոշորագույն սեփականատերերից մեկը, փնտրում-փնտրում ու այդպես էլ չի գտնում, թե ովքե՞ր են թալանում հայրենիքը: Բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը, ում անունը կապվել է ամենակոռուպցիան սկանդալներից մեկի հետ, պահանջում է բացահայտել կոռուպցիոներներին: Իսկ օֆշորային սկանդալի կիզակետում հայտնված վարչապետը ևս բացահայտում է պահանջում»,- ԱԺ-ում քիչ առաջ հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն` անդրադառնալով Վերահսկիչ խպալատի 2012թ. տարեկան հաշվետվության աղմկալի բացահայտումներին` չարաշահումների ու յուրացումների մասին: Վերոգրյալ երևույթը, քան իշխանության «երկվություն», Ն. Փաշինյանն այլ կերպ չի կարողանում գնահատել, որովհետև. «Իշխանությունը համ կոռումպացված է, համ` պայքարում է, համ Մարտի 1-ին քաղաքացիներին է գնդակահարել, համ շահագրգռված է բացահայտմանը, համ ստիպում է արտագաղթել, համ պայքարում է արտագաղթի դեմ, համ աղքատությունն է ստեղծում, համ պայքարում է աղքատության դեմ: Ինչպե՞ս բացատրել է այս ֆենոմենը` նրանք գոլորշի են բաց թողում ու կոռուպցիայի դեմ պայքարը մտցնում են փակուղի, ինչը Տիգրան Սարգսյանը օֆշորային այս սկանդալի վերաբերյալ լավ կիրառում է»: Նա մեջբերեց ՎՊ հաշվետվության խորհրդարանական քննարկումների ժամանակ ՀՀԿ պատգամավորներից մեկի արձագանքը. «Նա փորձում էր գտնել, թե էդ երբվանից է սկսել թալանը ու ասում էր, թե այն սկսկել է 90-ականներից: Այո, ես հիշում եմ, որտեղ էր ՀՀԿ գործող նախագահ Սերժ Սարգսյանը. ղեկավարում էր կոռուպցիայի դեմ պայաքարելուն կոչված կառույցները: Նրա պայքարի արդյունքը եղավ այն, որ նրա եղբայր հասարակ աշխատավորից վերածվեց մուլտիմիլիոնատիրոջ»:

Տեսանյութեր

Լրահոս