Բաժիններ՝

Femen-ը Կիևում բողոքի ակցիա է անցկացրել Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ (լուսանկարներ)

Newsru.com-ի փոխանցմամբ՝ Femen միջազգային շարժման ակտիվիստուհիներն անցկացրել են իրենց հերթական կիսամերկ ակցիան: Այս անգամ նրանք Կիևում բողոքել են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ:

Ուղիղ կեսգիշերին Femen-ի երեք աղջիկ բողոքի ակցիա է անցկացրել Լուկաշենկոյի իջևանած շենքի առջև: Լուկաշենկոն պաշտոնական երկօրյա այցով Ուկրաինա է ժամանել նախօրեին: Femen-ի աղջիկների մարմինների վրա գրված են եղել մի շարք վիրավորական կոչեր՝ «Մահ Լուկաշենկոյին», «F**k diktator» և այլն:

Femen-ը Լուկաշենկոյին հիշեցրել է 2011 թվականին Մինսկում իրենց անդամների առևանգման ու ծեծի ենթարկման մասին: Անվտանգության ուժերն անմիջապես չեզոքացրել են ցուցարարներին:

1571800_20130618101544

1571801_20130618101545

1571802_20130618101545

1571803_20130618101545

1571804_20130618101545

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս