Զինադադարի հայտարարումից հետո Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է «Հըզբոլլահի» կայանքների վրա հարվածների մասին
Իսրայելի բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ հարվածել է «Հըզբոլլահի» կայանքներին՝ լիբանանյան խմբավորման՝ Իսրայելի հյուսիսային շրջանների վրա հրթիռների արձակումից հետո։
Հաղորդվել է նաև մի քանի վայրերի վրա հարձակումների մասին։
Իսրայելական լրատվամիջոցները, հղում անելով «Մագեն Դեյվիդ Ադոմ» շտապօգնության ծառայությանը, հաղորդել են, որ հարձակման ժամանակ բեկորներից 25-ամյա տղամարդ է ծանր վիրավորվել։
ՑԱԽԱԼ-ը հայտարարել է, որ ակտիվացնելու է ռազմական գործողությունները՝ «վերջին զարգացումների լույսի ներքո», ակնարկելով այսօր՝ Գրինվիչի ժամանակով 21:00-ին, ուժի մեջ մտնող հրադադարի մասին։



