Բաժիններ՝

Պակիստանի ԶՈՒ գլխավոր հրամանատարը հանդիպել է Իրանի խորհրդարանի խոսնակի հետ

Պակիստանի զինված ուժերի գլխավոր հրամանատար, ֆելդմարշալ Ասիմ Մունիրը, որը միջնորդ է հանդիսանում Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններում, Թեհրան կատարած այցի ընթացքում հանդիպել է Իրանի բանակցային խմբի ղեկավար, խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հետ: Այս մասին հաղորդում է Իրանի պետական ​​հեռուստառադիոընկերությունը:

Ֆելդմարշալ Ասիմ Մունիրը և Պակիստանի ներքին գործերի նախարար Մոհսին Նաքվին գտնվում են Իրանում՝ Վաշինգտոնի և Թեհրանի միջև հակամարտության կարգավորման միջնորդությունը շարունակելու համար: Իրանի պետական ​​հեռուստառադիոընկերության տեղեկատվությամբ՝ ապրիլի 16-ին Իրանի իշխանությունների ներկայացուցիչները պլանավորում են իրանաամերիկյան բանակցությունների ընթացքը և ԱՄՆ-ի առաջարկությունները մանրամասն քննարկել Թեհրան ժամանած պակիստանյան պատվիրակության հետ:

Al Jazeera հեռուստաալիքը, վկայակոչելով աղբյուրների, հաղորդում է, որ Մունիրը Թեհրան այցից հետո կմեկնի Միացյալ Նահանգներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930