Մրգաշեն գյուղի ատամնաբույժի սպանության համար մեղադրվող 20 և 17-ամյա եղբայրները ձերբակալվել են
Հայտնաբերվել են Մրգաշեն գյուղի ատամնաբույժի սպանության համար մեղադրվող եղբայրները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից, նշելով, որ նրանք նույն գյուղի բնակիչ 20 և 17-ամյա երիտասարդներ են։
Նրանք ձերբակալվել և ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին։ Կատարվում է նախաքննություն։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Մրգաշենում՝ իր տան մոտ, դանակահարվել է գյուղի 52-ամյա ատամնաբույժը։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։




