Ինչո՞ւ է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալն ազատվել աշխատանքից

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հայկ Դարբինյանըն օրեր առաջ սեփական դիմումի համաձայն ազատվել էր աշխատանքից: Վերջինս նախարարի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրել է 2002-ից, իսկ այդ ընթացքում ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցրել են Արարատ Մկրտչյանը, Նորայր Դավիդյանը, Հարություն Քուշկյանը, Դերենիկ Դումանյանը:

168.am-ը ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանից հետաքրքրվեց՝ արդյոք վերջինս տեղյա՞կ է՝ ինչո՞ւ է Հայկ Դարբինյանն իր դիմումի համաձայն ազատվել աշխատանքից:

«Ես պարոն Դարբինյանից, իհարկե, հետաքրքրվել եմ, թե ինչո՞ւ է նա մեկ տարի ինձ հետ աշխատելուց հետո ուզում լքել առաջին փոխնախարարի պաշտոնը: Ինքն ընդամենը բացատրեց, որ արդեն տարիքն այնպիսին է (Հայկ Դարբինյանը 71 տարեկան է:- Օ.Հ.), որ ինքը շատ կցանկանար շատ ավելի ժամանակ անցկացներ իր թոռնիկների հետ: Պատճառը միայն սա է: Ես շատ գոհ եմ Դարբինյանի աշխատանքից և ինքը 11 տարի փոխնախարար աշխատելով, կարծեմ թե ամենաազնիվ պաշտոնյաներից մեկն է եղել»,- ասաց Դերենիկ Դումանյանը:  Հարցին՝ ո՞վ է նշանակվելու նախարարի առաջին տեղակալի պաշտոնում, Դերենիկ Դումանյանը պատասխանեց, որ դեռևս որոշված չէ:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս