Իրանի ծովային շրջափակում սկսելու ԱՄՆ որոշումն անoրինական է և ծովաhենություն. Իրանի ԶՈւ կենտրոնական շտաբի ներկայացուցիչ

Իրանի ծովային շրջափակում սկսելու ԱՄՆ որոշումն անօրինական է և հանդիսանում է ծովահենություն։ Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի ներկայացուցիչ Էբրահիմ Զոլֆագարին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Հանցագործ Ամերիկայի սահմանափակումները միջազգային ջրերում նավերի ծովային տեղաշարժի նկատմամբ անօրինական գործողություն են և ծովահենության դրսևորում»,- նրա խոսքերն է մեջբերում Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։

«Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի ներկայացուցիչը նշել է, որ հաշվի առնելով պատերազմի ավարտից հետո Իրանի ժողովրդի և ազգային անվտանգության դեմ թշնամու շարունակվող սպառնալիքները՝ Իրանը վճռականորեն կհաստատի Հորմուզի նեղուցում տեղաշարժերի վերահսկման մշտական մեխանիզմ։

«Եթե Պարսից ծոցի և Օմանի ծոցի ջրերում Իրանի Իսլամական Հանրապետության նավահանգիստների անվտանգությունը վտանգվի, ապա Պարսից և Օմանի ծոցերի ոչ մի նավահանգիստ անվտանգ չի լինի»,- ընդգծել է Զոլֆագարին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ամերիկացի զինվորականները ապրիլի 13-ին կսկսեն Իրանի ծովային շրջափակումը։ ԱՄՆ-ը մտադիր է արգելափակել բոլոր այն նավերի տեղաշարժը, որոնք ուղևորվում են դեպի Իրանի նավահանգիստներ կամ փորձում են դուրս գալ դրա ափերից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930