Թրամփը հունից դուրս է եկել Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ. FT

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունից դուրս է եկել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ, քանի որ դաշինքը հրաժարվել է օգնել Իրանի դեմ գործողության ընթացքում: Այս մասին հաղորդում է Financial Times թերթը։

«Փակ դռների ետևում ընթացող բանակցություններին ծանոթ մարդկանց խոսքով՝ <…> նա սպառնացել է պատժել այն եվրոպական պետություններին, որոնք, իր կարծիքով, բավարար չափով չեն աջակցել [Իրանի դեմ գործողությանը – Խմբ.]»,- նշվում է հոդվածում։

Մասնավորապես, Թրամփը խոսել է Ֆրանսիայի և Իսպանիայի մասին։ Սակայն, նա չի մանրամասնել, թե ինչ կոնկրետ միջոցներ է նախատեսում ձեռնարկել այդ երկրների դեմ, նշվում է հոդվածում։

Բանակցությունները տեղի են ունեցել Վաշինգտոնում չորեքշաբթի երեկոյան։ Դրանից հետո Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն չի տրամադրել պահանջվող օգնությունը և չի անի դա, երբ դրա կարիքը կրկին լինի։ Ռյուտեն ինքը խոստովանել է, որ Սպիտակ տան ղեկավարը ակնհայտորեն հիասթափված է իր դաշնակիցներից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930