Մենք թույլ չենք տա Սիրիայում ոչ թռիչքային գոտու հաստատում. ՌԴ ԱԳՆ
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հայտարարել է, որ Ռուսաստանը թույլ չի տա Սիրիայում ոչ թռիչքային գոտու հաստատում.
«Բառացիորեն շաբաթ օրը արտգործնախարար Լավրովը հայտարարեց, որ ոչ թռիչքային գոտու, հումանիտար տարբեր միջանցքների շուրջ այդ բոլոր մանևրները միջազգային իրավունքի հանդեպ անհարգալից վերաբերմունքի ուղիղ հետևանք:
Մենք դա տեսել ենք կոնկրետ Լիբիայի օրինակով: Մենք չենք ցանկանում, որ դա կրկնվի Սիրիական հակամարտության պարագայում: Եվ ես կարծում եմ, որ մենք սկզբունքորեն թույլ չենք տա նման սցենար»:
Հիշեցնենք, որ սրանից անմիջապես առաջ հաղորդվում էր, թե ԱՄՆ-ը սկսել է դիտարկել Սիրիայում ոչ թռիչքային գոտու ձևավորման հարցը: