Նախագահ Թրամփի կարմիր գծերը չեն փոխվել Իրանի հարցում․ Լևիթ
Իրանը սկզբում առաջարկեց 10 կետից բաղկացած ծրագիր, որն անընդունելի էր։ Ապա առաջարկեցին ավելի ողջամիտ, բոլորովին այլ և հակիրճ ծրագիր. հայտնել է Սպիտակ տան խոսնակը։
«Նախագահ Թրամփի կարմիր գծերը, մասնավորապես՝ Իրանում ուրանի հարստացման դադարեցումը, չեն փոխվել»,-հավելել է Քերոլայն Լևիթը։
Սպիտակ տունը պնդում է, որ ԱՄՆ-ն սպասում է Հորմուզի նեղուցի բացմանը, որպեսզի սկսի բանակցությունները։



