Օրվա ուշագրավ լուրերից. Թրամփը հայտարարել է, որ «մի ամբողջ քաղաքակրթություն կմեռնի այս գիշեր

Թրամփը հայտարարել է, որ «մի ամբողջ քաղաքակրթություն կմեռնի այս գիշեր»։

«Ես չեմ ուզում, որ դա պատահի, բայց հավանաբար կպատահի։ Այնուամենայնիվ, հիմա, երբ մենք ունենք ռեժիմի ամբողջական և լիակատար փոփոխություն, որտեղ գերակշռում են այլ, ավելի խելացի և պակաս ռադիկալացված մտքերը, գուցե ինչ-որ հեղափոխական հրաշալի բան պատահի, ով գիտի։ Մենք դա կպարզենք այս գիշեր՝ աշխարհի երկար ու բարդ պատմության ամենակարևոր պահերից մեկում։ 47 տարվա շորթումը, կոռուպցիան և մահը վերջապես կավարտվեն։ Աստված օրհնի Իրանի մեծ ժողովրդին»,-ասել է Թրամփը։

ԱՄՆ փոխնախագահ Վենսն էլ հայտարարել է, որ Վաշինգտոնը հասել է Իրանում իր ռազմական նպատակներին, և պատերազմի ավարտը կախված է Իրանից։ Ըստ նրա՝ «կա՛մ Իրանը պետք է նորմալ երկիր դառնա, կա՛մ նրա տնտեսական վիճակն էլ ավելի կվատթարանա» (Իրանում սա ընկալում են՝ «Իրանը պետք է հրաժարվի իր անկախությունից, ԱՄՆ-ին հակադրվելուց ու նրա համար կաթնատու կով դառնա»)։

ԱՄՆ-ն նաև հարվածներ է հասցրել Խարգ կղզու ռազմական ենթակառուցվածքներին։

Իսրայելը երկաթուղային կամուրջ է թիրախավորել Քաշան քաղաքում։

Թիրախավորվել է Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանը, Խորամաբադի օդանավակայանը (երեկ նաև Խոյինը):

ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ եթե ԱՄՆ բանակը «հատի կարմիր գծերը, ապա Իրանի պատասխանը կլինի տարածաշրջանի սահմաններից դուրս»։

«Քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակում սկսողը մենք չենք եղել ու չենք լինի, բայց չենք վարանի համարժեք պատասխան տալ քաղաքացիական օբյեկտների նկատմամբ ոտնձգություններին։

Մենք ԱՄՆ-ի ու նրա գործընկերների հետ այնպես կվարվենք, որ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները տարիներով կզրկվեն տարածաշրջանի նավթից ու գազից։ ԱՄՆ-ի տարածաշրջանային գործընկերները նույնպես պետք է իմանան, որ մինչ օրս, բարիդրացիության սկզբունքից ելնելով, մեծ զսպվածություն ենք ցուցաբերել պատասխան թիրախներ ընտրելիս, սակայն այսուհետ այդ բոլոր նկատառումները հանված են»,- ընդգծել է ԻՀՊԿ-ն։

«Իրանն այսօր» թելեգրամյան լրատվական ալիք

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930