ՌԴ-ի և ԱՄէ-ի ԱԳ նախարարները ընդգծել են Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման կարևորությունը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Աբդուլլահ բին Զայեդ Ալ Նահյանը հեռախոսազրույց են անցկացրել։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ արտաքին գործերի նախարարությունը։
Նշվում է, որ կողմերը մտքեր են փոխանակել Պարսից ծոցի տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի աննախադեպ սրման վերաբերյալ։
«Ընդգծվել է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման կարևորությունը, որոնք մարդկային կորուստների և կենսականորեն կարևոր քաղաքացիական ենթակառուցվածքների լուրջ վնասների պատճառ են դառնում, այդ թվում՝ զինված բախմանը չմասնակցող երկրներում»,-ասված է ՌԴ արտաքին գերատեսչության հաղորդագրության մեջ։
Կողմերը նաև վերահաստատել են Մոսկվայի և Աբու Դաբիի միջև արտաքին քաղաքականության սերտ համակարգման պահպանման փոխադարձ հանձնառությունը՝ Մերձավոր Արևելքում ճգնաժամի խաղաղ կարգավորմանը նպաստելու նպատակով և միջազգային իրավունքի հիման վրա և տարածաշրջանի պետությունների օրինական շահերը լիարժեք հաշվի առնելով։



