Բաժիններ՝

Սիրիական հակամարտության ժամանակ զոհվել է մոտ 100.000 մարդ. Կարմիր խաչ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայում ավելի քան երկու տարի շարունակվող հակամարտության ժամանակ զոհվել է մոտ 100.000 մարդ, իսկ մոտ 5 միլիոն մարդ էլ դարձել է փախստական:

Այս մասին այսօր հայտարարել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) տարածաշրջանային պատվիրակության ղեկավար Խուան Լուիս Կոդերկե Գալիգոն. «Ներկայումս Սիրիայում կա մոտ 4 միլիոն ներքին տեղահանված և ավելի քան 1 միլիոն փախստական, որոնք ստիպված են եղել փախչել այլ երկրներ: Վիրավորների քանակն անհամար է»:

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի տվյալներով էլ Սիրիական հակամարտության ժամանակ զոհվածների քանակը հասել է 93.000-ի, իսկ նախորդ տարվա հուլիսից սկսած Սիրիայում յուրաքանչյուր ամիս միջին հաշվով զոհվում է 5000 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս