Անհնար է կաշառել ԱՄՆ Կոնգրեսին. Սաակաշվիլի
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին լրագրողների հետ զրույցում, մեկնաբանելով Վրաստանում ժողովրդավարության հետընթացի վերաբերյալ ԱՄՆ Կոնգրեսի հայտարությունը, հայտարարել է, որ անհնար է կաշառել ԱՄՆ Կոնգրեսին, քանի որ վերջինս ունի կոշտ կանոններ.
«Ցանկանում եմ ասել նրանց, ովքեր կարծում են, որ կոնգրեսականներին լոբբինգի են ենթարկել կամ էլ գնել են: Երբ Վրաստան էր ժամանել Կոնգրեսի պատվիրակությունը, մենք ցանկացանք նրանց նվիրել մեկական շիշ վրացական գինի, սակայն նրանք հրաժարվեցին նաև դրանից:
Այնտեղ շատ խիստ կանոններ են: Եթե հնարավոր լիներ նրանց կաշառելը, ապա համաշխարհային միլիարդատերերն ու հարուստ երկրները վաղուց կաշառած կլինեին բոլորին: Դա այնպիսի կազմակերպություն է, որին անհնար է կաշառելը կամ վախեցնելը: Այն ամենաուժեղ երկրի գլխավոր մարմինն է: Նա ղեկավարում է Ամերիկան»: