Հայաստանում քաղաքական իրավիճակը լարված է. հարցում
Քաղաքացիների մեծամասնությունը կարծում է, որ քաղաքական իրավիճակը Հայաստանում ավելի շուտ լարված է։
«Gallup International Association»-ի հայաստանյան ներկայացուցչության իրականացրած հարցման ընթացքում նման դիրքորոշում է հայտնել հարցվածների 30.7%-ը։
30.2%-ի կարծիքով՝ իրավիճակը ՀՀ-ում շատ լարված է։
Հարցմանը մասնակցած քաղաքացիների 23.4%-ի կարծիքով՝ քաղաքական իրավիճակը ավելի մոտ է հանգստին, իսկ 13%-ը կարծում է, որ այս առումով իրավիճակը լիովին հանգիստ է։
Քաղաքացիների 2.8%-ը դժվարացել է պատասխանել հարցին։



